Wednesday, 24 04 2024
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞

ԵՄ-ն հավակնում է ավելի ակտիվ դերակատարություն ունենալ ղարաբաղյան հակամարտության հարցում. Շտեֆան Ֆյուլե

Պրահայում երկուշաբթի Վիշեհրադյան քառյակի և Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված երկրների արտգործնախարարների հանդիպումը արդյունավետ է եղել։ Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, այս գնահատականի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ընթացքում համաձայնել են թե՛ Եվրամիության պաշտոնյաները, թե՛ բանակցությունների մասնակից երկրների արտգործնախարարները:

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ թեև հանդիպման ընթացքում ղարաբաղյան խնդրին հատուկ անդրադարձ չի կատարվել, սակայն չլուծված հակամարտությունների հարցը քննարկվել է։

«Մենք հարցը քննարկել ենք ընդհանուր գծերով, այն առումով, որ Եվրամիությունը հավակնում է ավելի ակտիվ դերակատարություն ունենալ այնպիսի հակամարտությունների լուծման հարցում, ինչպիսին ղարաբաղյան հակամարտությունն է», ասել է հանձնակատարը։

Հարցին` ինչպե՞ս է պատրաստվում Եվրամիությունն ընդլայնել իր դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործընթացում, Շտեֆան Ֆյուլեն պատասխանել է. – «Առաջին հերթին, իհարկե, դա Արևելյան գործընկերության ծրագիրը խթանելն է։ Այն, փաստորեն, ընդգրկում է նաև ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված երկրները և այդ առումով հնարավորություն է տալիս այդ երկրներին համագործակցությունն ամրացնելու նոր ուղիներ գտնել և նոր դռներ բացել: Երկրորդ` պետք է վստահությունն ամրապնդող միջոցառումներ ձեռնարկել, և երրորդ` մենք հստակ հայտարարարել ենք, որ պատրաստ ենք մաս կազմել համակողմանի և լիակատար հանգուցալուծմանը, ինչպիսին էլ այն լինի` իհարկե, հիմնված կողմերի համաձայնության վրա»:

Անդրադառնալով Հայաստանում մայիսին անցկացվելիք ընտրություններին` Ֆյուլեն ասաց. – «Այժմ, իհարկե, կարևոր է, որ Հայաստանը սպասվող խորհրդարանական ընտրություններում ապացուցի, որ կարող է անցկացնել ազատ և արդար ընտրություններ։ Այս հանդիպման ընթացքում հարցը հստակ դրվել է, և ոչ միայն Հայաստանի առջև: Ընտրությունների շեմին են այլ գործընկեր պետություններ ևս, և այս առումով շեշտվել է, որ եթե ուզում եք մեզնից ավելի մեծ աջակցություն ստանալ, պետք է ավելին անեք, և ազատ և արդար ընտրություններ անցկացնելը հիմնական կետերից է»:

Հունգարիայի արտգործնախարար Յանոշ Մարտոնին, ասուլիսի ընթացքում խոսելով Արևելյան գործընկերության ծրագրի մասին, հարկ է համարել շեշտել, որ այժմ արդեն հավասարակշռություն է նկատվում Եվրամիության արտաքին քաղաքականության երկու ուղղությունների` Արևելյան և Հարավային գործընկերության ծրագրերի միջև: Այսինքն, արևելյան հարևանները` հարավկովկասյան երեք երկրները, Ուկրաինան, Բելառուսն ու Մոլդովան, Եվրամիության համար այժմ նույնքան կարևորություն են ներկայացնում, որքան հարավային գործընկերները` դրանք միջերկրածովյան արաբական պետություններն են, Իսրայելը և Պաղեստինը։

«Այժմ հստակ հավասարակշռություն կա Արևելյան և Հարավային գործընկերությունների միջև, և Եվրամիությունը շահագրգռված է առաջընթաց ունենալ երկու ուղղությամբ էլ` չմոռանալով նաև արևմտյան բալկանյան երկրները, որտեղ իրավիճակն այլ է»,- ասել է Հունգարիայի արտգործնախարարը։

«Մենք աջակցում ենք Արևելյան գործընկերության երկրների եվրոպական ձգտումներին, համենայն դեպս` նրանց, որոնք իրական և լուրջ ջանքեր են գործադրում այդ ուղղությամբ: Մենք բոլորս գիտենք, որ իրավիճակը գործընկեր երկրներում նույնը չէ, և գործընթացներն էլ տարբեր երկրներում տարբեր ժամկետներ են պահանջում, սակայն, կարծում եմ, կրկին պետք է ընդգծել, որ դրված խնդիրները նույնն են, վերջնական քաղաքական նպատակները` ևս», – հայտարարել է Յանոշ Մարտոնին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում