Thursday, 25 04 2024
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը

Հայ ճարտարապետը համաձայն է Էրդողանի հետ

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է ճարտարապետ Արսեն Կարապետյանը 


– Արսեն, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օրերս պահանջել է քանդել Թուրքիայի և Հայաստանի բարեկամությունը խորհրդանշող հուշարձանը, որն անվանել է այլանդակություն, նաև ասել է, որ անհարմար է, որ այսպիսի գործերը տեղ զբաղեցնեն արվեստի գործերի կողքին: Որպես ճարտարապետ` Ձեր դիտարկումը: 


– Ճիշտն ասած չգիտեմ, թե Էրդողանը ինչ նկատառումներից ելնելով է ասել` արդյոք այն դիտարկել է որպես արվեստի՞ գործ, թե՞ որպես քաղաքական գաղափար, բայց եթե խոսքը առաջինի մասին է, ապա ես անձամբ այն կարծիքին եմ, որ այն գեղարվեստական արժեք չունի, ավելին, շատ անհաջող տեղ է դրված` սարի գագաթին, բավականին կոպիտ, իր չափերով մեծ, անգամ կատարումը շատ անորակ է, էլ չեմ ասում, որ մտահղացումն էլ հաջող չէ: Այս առումով Էրդողանի հետ համաձայն եմ: Ընդհանրապես ես այն կարծիքին եմ, որ ազգերի բարեկամության նման գաղափարների արձանները անիմաստ են, դրանցում անհաջող սովետական հոտ կա:   


– Սակայն մենք նույնպես ունենք ի նշան բարեկամության տեղադրած հուշարձան` «Ձեռքերը»:  


– «Ձեռքերը» այլ խորհրդանիշ ունեն: Այդտեղ խոսքը երկու քույր քաղաքների` Երևանի և Կարարայի մասին է: Այսինքն` այս պարագայում վերացական գաղափարի մասին չէ խոսքը, այլ շատ կոնկրետ կա երկու քաղաք, որոնք ընկերություն են անում: Իսկ գեղարվեստական առումով անհամեմատելի են, «Ձեռքերը» բարձր մակարդակի արվեստի գործ է:  


– Կարսում տեղադրվածի մասին կարողացանք փաստել, որ այն զուրկ է գեղարվեստական արժեքից, սակայն մեզանում էլ ամեն րոպե ճարտարապետական լուրջ խախտումներ, խնդիրներ են առաջ գալիս:   


– Խնդիրն ավելի պարզ է: Կարծիքներ կարող են ունենալ բոլորը, բայց կարծիքի հետևանքը պետք է շատ խիստ սահմանափակված լինի, այսինքն` օրենքներ պետք է լինեն` ինչը պահել, ինչը` ոչ, որն է արժեքը, որը` ոչ, այնպես, ինչպես ամբողջ աշխարհում է, մասնագետներ պետք է աշխատեն: Այստեղ մի քիչ հասարակության դերն էլ են գերագնահատում: Ճարտարապետական գործերը չպետք է հասարակությունը որոշի` լավ է, թե վատ, որովհետև այդ դեպքում առաջընթաց էլ չի լինի:  


– Այսինքն` մեզանում օրենքը ուժ չունի՞, թե՞ համապատասխան օրենքներ չկան:   


– Օրենքները շատ հեշտ փոխվում են: Քաղաքապետարանում մի այսպիսի բաժին կար, որը շատ տարօրինակ անուն ուներ` անօրինական կառույցների օրինականացման բաժին, ինչը շատ սիմվոլիկ է, այսինքն` ցանկացած բան կարելի է այդ անվան տակ «խցկել»:   


– Երևանի նախկին քաղաքապետին` Գագիկ Բեգլարյանին, որքանո՞վ հաջողվեց քաղաքի տեսքը պահել, մեզ հետ զրույցում մեր մտավորական ավագանին հիացմունքով էր խոսում նրա կողմից Երևանը երևանցիներին վերադարձնելու բարի ավանդույթի մասին:   


– Տեսեք, այսօր նորից նայում էի Մաշտոցի պողոտան… սարսափելի էր, ավելի լավ էր չանել այդ ներկապատումը, քան այդպես կիսատ-պռատ, շտապողականությամբ, անգամ գույների լուծումը, կատարման որակը սարսափելի են: Այն, ինչ հիմա արվում է քաղաքապետարանի կողմից փողոցները կարգի բերելու առումով, շատ նմանվում է Կարսի շենքերին: Այսինքն` շենքերը հենց այնպես բնավ պետք չէ: Պետք է ամեն ինչ լուրջ անել. շենքերի ճակատային մասերի վերանորոգումը նույնպես մասնագետների կողմից պետք է լրջորեն նախագծվի, այլ ոչ թե քաղաքապետարանի ինչ-որ բաժին այսքան կամ այնքան ներկ առնի պատահած գույնի ու ներկի:   


– Արսեն, այստեղ էլ ճարտարապետական նախագծերը դրվում են մրցույթի, սակայն արդեն կանխորոշված է հաղթողը: Սա էլ է մենաշնորհային ոլորտ: 


 – Ամբողջ աշխարհում այս երևույթն առկա է, բայց տարբերությունն այն է, որ մեզ մոտ մրցույթների մեխանիզմը կատարելագործված չէ: Շատ դեպքերում կանխորոշված են արդյունքները: Սա փոքր երկրի փոքր շուկայի թերությունն է: Մյուս կողմից` այս խնդիրը առկա է մեր կյանքի բոլոր բնագավառներում և չի կարող միայն ճարտարապետության մեջ բացառվի: 


– Հիմա ճարտարապետական աղետ կա՞ մեր երկրում:   


– Ինձ թվում է աղետալի է վիճակը այնքանով, որ նույն ձևով շարունակվում է, չի երևում վերջը: Եթե ինչ-որ անցած էտապի մասին խոսեինք, որ փչացվել է, բայց հիմա փոխվել է, ես կասեի, որ ոչինչ, բայց ես չեմ տեսնում, որ իրավիճակը փոխվել է:  


– Վերջին մի քանի տարիներին ճարտարապետական ի՞նչ կոպտագույն խախտումներ կնշեք:   


– Վատն այն է, որ ամբողջ ուշադրությունը, գումարները ծախսվեցին փոքր կենտրոնում, որը ամենաարժեքավորն է, այդ պատճառով հենց ամենասարսափելին փոքր կենտրոնի վիճակն է: Այսինքն` եթե Երևանի հավասարաչափ զարգացում լիներ, շատ ավելի լավ կլիներ: Տեսեք, գոյություն ունի քաղաքաշինական խորհուրդ, որի դերն էլ հասկանալի չէ. կան օբյեկտներ, որոնց կառուցումը ի սկզբանե մերժվել է նրանց կողմից, բայց ի վերջո կառուցվել են դրանք, բայց խորհուրդի արձագանքն այդպես էլ չի հնչել, իրենք շարունակել են նույն կերպ աշխատել: Սա արդեն հեղինակության հարց է. եթե ձեր կարծիքը անտեսվել է, ինչո՞ւ եք շարունակում աշխատել, բացի դրանից` կազմը չի թարմանում, տարիներով նույն բանն են ասում, և մի կողմից չեն կարողանում արժեքավոր շենքերը պահել, բայց նաև իսկական նորի համար ճանապարհ չեն բացում: Տարօրինակ իրավիճակ է:  


– Որպես ճարտարապետ` ի՞նչ կարծիք ունեք Կաթողիկոսի կողմից Երևան քաղաքի բոլոր համայնքներում եկեղեցի կառուցելու գաղափարի մասին: 


– Կարծում եմ` դա եկեղեցու որոշելու խնդիրն է, եթե եկեղեցին` որպես ինստիտուտ, այդ ծրագրի կարիքը ունի, ապա քաղաքաշինարարների համար խնդիր է առաջանում այդ հարցը գրագետ լուծել՝ ավելացնելու ճանապարհով: Անձամբ ես չեմ տեսնում այն հավատացյալների քանակը, որոնց պակասում են եկեղեցիները, ցավոք, բայց դրա մեջ մի քիչ ձևական բան կա:   


– «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի պարագայում հաղթանակ գրանցվեց ամեն դեպքում:   


– «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի հարցում էլ վերջնական հաջողություն դեռ չունեցանք: Հաջողություն կունենայինք, եթե անօրինական որոշում կայացրած պաշտոնյաները պատժվեին: Հնարավոր է, որ բողոքելով ևս մի ծառ կամ մի շենք կարողանանք պահել, բայց պետք է սկզբունքը փոխել: Գոնե մեկ տողով պետք է գրվեր, որ սխալ է թույլատրվել:   


– Ըստ Ձեզ` դահլիճն ունե՞ր այդ ճարտարապետական արժեքը:   


– Ըստ իս` ուներ, բայց դա չէ կարևոր: Ես կարող է մտածեմ հակառակը, բայց կար հուշարձանների ցուցակ, որի մեջ կար դահլիճը, ուրեմն վերջացավ, արդեն իմ և ուրիշների կարծիքը կարևոր չպետք է լինի:  


– Ինչո՞ւ, օրինակ, այդ պայքարները հաջողությամբ չեն պսակվում: 


– Քաղաքական խնդիր է: Իշխանությունը չի գիտակցում, որ ինքը ծառայող է հասարակությանը, արդեն նրան լուրջ սպասարկող չեն ընկալում: Նույն Գագիկ Բեգլարյանը չասա՞ց` ես եմ քաղաքի տերը, դուք ովքե՞ր եք:   


– Բայց պարզվեց` ինքն էլ քաղաքի տերը չէ:   


– Այս կարգի իշխանավորները այնքան ժամանակ են քաղաքի տերը, մինչև մյուսով չփոխվեն: Բայց իրականում «տեր» հասկացությունը չկա, տերը քաղաքացիներն են՝ «քաղաքի բնակիչներ» իմաստով:   


– Իսկ ո՞ր քաղաքապետի ժամանակ է, որ Երևանին ճարտարապետները «լավ աչքերով» են նայել:   


– Օրինակ` Գրիգոր Հասրաթյանի: Հենց «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը նրա օրոք կառուցվեց, նա նոր, բաց, հասարակական, մոդեռն գաղափարների մարմնավորումն է: Փաստորեն այն Երևանը, որ մենք հիմա սիրում ենք, այն ժամանակվա Երևանն է:   


– Դե հիմա էլ մոդեռն շենքեր են փորձում կառուցել:   


– Մոդեռնը ապակու և դետալի մեջ չէ, այլ մոտեցման, այսինքն` շենքի գաղափարախոսությունն է կարևոր: Այսինքն` շենքերը պետք է լինեն ավելի բաց, մարդամոտ: Այսօր մեր կառույցները զուրկ են որևէ գաղափարախոսությունից, այդ պատճառով էլ որոնումները միայն ձևի կամ դեկորի սահմաններում են: 


 


Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում