Tuesday, 23 04 2024
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին

Իշխանությունը կխժռի օլիգարխիային

Խորհրդարանի 2012 թվականի ընտրությանն ընդառաջ, արդեն մի քանի ամիս է, որ խոսակցություններ են շրջանառվում գալիք խորհրդարանում մականունավորների եւ օլիգարխների թիվը նվազեցնելու իշխանության մտադրության մասին: Ավելին, իշխանության տարբեր պաշտոնյաներ, տարբեր առիթներով նույնիսկ բացահայտ են խոսել այդ ուղղությամբ օրենսդրական անհրաժեշտ փոփոխություններ կատարելու ծրագրերի մասին: Փաստորեն ստացվում է, որ իշխանությունը ցանկանում է որոշակիորեն փոխել խորհրդարանի տեսքը, այսպես ասած քաղաքակիրթ, ինտելեկտուալ տեսք տալ խորհրդարանին: Բայց հարց է առաջանում, թե արդյոք օլիգարխները, մականունավորները, որոնք ընտրական գործընթացներում իշխանության ծանր հրետանին են, կհամաձայնեն դուրս մնալ խորհրդարանից: Չէ որ խորհրդարանը նրանց համար անվտանգության մեխանիզմներ է ապահովում: Ուրեմն իշխանությունը պետք է նրանց համար գտնի փոխարինող մեխանիզմներ: Այլապես մականունավորներն ու օլիգարխները չեն ունենա ցանկացած գնով այս իշխանության համար ընտրությունների արդյունք ապահովելու մոտիվացիա, առավել եւս, որ ամեն անգամ ապահովելով այդ արդյունքը, նրանք ավելացնում են իրենց վրա դրված քրեական հանցանքների բեռը, որը իշխանափոխությունից հետո ցանկացած պահի կարող է լուրջ ծանրություն դառնալ նրանց ուսերին: Օրինակ, կարող է արդյոք իշխանությունը Լֆիկ Սամոյին, Նեմեց Ռուբոյին եւ նրանց նման տասնյակ մականունավորների պարտադրել, որ նրանք հենց այնպես հրաժարվեն խորհրդարանական մանդատից: Եթե կարող է, ապա ինչի հաշվին: Նրանց հարցերը միայնակ լուծելը իհարկե տեխնիկայի գործ է, բայց չէ որ մի քանիսի պարագայում նրանք կարող են իրար հետ միանալ եւ լուրջ խնդիր լինել իշխանության համար: Ըստ ամենայնի, հենց այդ նկատառումից ելնելով էլ Սերժ Սարգսյանը որոշեց ձեռնմուխ լինել թիկնապահների խնդրին: Այսինքն, իշխանությունը փորձում է մերկացնել կամ թուլացնել օլիգարխների թիկունքը, որից հետո արդեն կորոշի, թե ում թիկունքին է պետք հարվածել: Ահա թերեւս հենց այս զարգացումը նկատի ուներ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, երբ հայտարարում էր, որ մի քանի տարի անց իշխանությունը բոմժ է սարքելու այն օլիգարխներին, ովքեր իրենց թիկնազորներով ժողովրդի վրա են հարձակվում հանուն իշխանության վերարտադրության: Թվում է, թե որեւէ վատ բան չկա, եթե օլիգարխներին բոմժ են դարձնելու: Չէ որ նրանց հասնում է, առավել եւս, որ իրենք օլիգարխ են դարձրել, իրենք էլ կուզեն բոմժ կդարձնեն: Իրականում սակայն, իշխանությունն ի դեմս օլիգարխիայի ոչ թե պետության զարգացման խոչընդոտ է վերացնում, այլ վերացնում է իր պոտենցիալ մրցակցին: Իսկ դա նշանակում է, որ իշխանությունն ինքն արդեն ուղղակիորեն իր ձեռքն է վերցնում օլիգարխիայի ֆունկցիան: Իսկ դա արդեն վտանգավոր բյուրեղացում է: Այստեղ սակայն հանրության խնդիրն իհարկե օլիգարխիայի պաշտպան դառնալը չէ: Այստեղ հանրության խնդիրը աչալուրջ լինելն է, որպեսզի օլիգարխիային խժռել պատրաստվող իշխանությունը չկարողանա մարսել կերածը:
Լուսանկարը՝ PanArmenianPhoto-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում