Thursday, 25 04 2024
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան

Հայաստանի քաղաքացիները կկարողանան 20 րոպեում դառնալ Վրաստանի քաղաքացի

«Առաջին լրատվականի» տեղեկություններով, Վրաստանի իշխանությունները որոշել են պարզեցնել իրենց երկրի քաղաքացիության տրամադրման գործընթացը այն աստիճանի, որ Հայաստանի ցանկացած քաղաքացի կարողանա ձեռք բերել Վրաստանի քաղաքացիություն մոտ 20 րոպեի ընթացքում: Եվ սա արվում է նախ և առաջ տնտեսական դրդապատճառներով` ընդդեմ «ժամանակավոր անաշխատունակության» մաքսային ռեժիմի հետ կապված Հայաստանի մաքսային օրենսգրքում վերջերս կատարված մի փոփոխության:
Հայտնի է, որ արտասահմանում գնված ավտոմեքենաները Հայաստան ներմուծելիս մեր մաքսավորները ներմուծվող մեքենաների արժեքը այնքան բարձր են գնահատում, որ երբեմն այդ մեքենան Հայաստանում մաքսազերծելը ենթադրում է մեքենայի գնի չափ ծախս: Այսպես, օրինակ, Եվրոպայում 5,000 դոլարով գնված մեքենան Հայաստանի անցակետերում կարող են գնահատել 15,000 դոլար, ինչի արդյունքում մաքսազերծումն ու օրինական գրանցումը կենթադրի մոտ 4,500 դոլար: Այդ պատճառով էլ վերջին տարիներին Հայաստանում շատացել էին վրացական պետհամարանիշով մեքենաները: Մեր քաղաքացիները արտասահմանից բերված մեքենաները գրանցում էին Վրաստանում և «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծում Հայաստան: Այնուհետև ժամանակ առ ժամանակ որոշ փաստաթղթերի ձևակերպման համար անհրաժեշտ էր լինում գնալ Վրաստան, հետ գալ: Ամեն դեպքում սա շատ ավելի ձեռնտու էր, քան թե ավտոմեքենան Հայաստանում մաքսազերծելը: Սակայն մաքսային օրենսգրքում վերջերս կատարված փոփոխությունները այլևս հնարավորություն չեն տալիս մեր քաղաքացիներին մեքենաները գրանցել Վրաստանում և «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի շնորհիվ օգտագործել այն Հայաստանում` 1 ամսից ավելի տևողությամբ: Վրաստանի իշխանությունների այս վերջին որոշումը` Հայաստանի քաղաքացիներին Վրաստանի քաղաքացիություն տալ առավելագույնը 20 րոպեի ընթացքում, ջուրն է լցնում մեր մաքսային օրենսդրությունում վերջերս կատարված այդ փոփոխությունը: ՀՀ քաղաքացիները այսուհետ կկարողանան ձեռք բերել Վրաստանի քաղաքացիություն` չփոխելով վրացական պետհամարանիշերը և Հայաստանում հանգիստ օգտագործել վրացական պետհամարանիշերով ու Վրաստանում մաքսազերծված իրենց մեքենաները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում