Քիմ Քարդաշյանն իր հարսանեկան նվերները փորձում է անիմաստ չվատնել: Հեռուստատեսային աստղը, celebrity circuit-ի հաղորդմամբ, որոշել է իր ստացած յուրաքանչյուր նվերի համար նվիրատվություն կատարել բարեգործական ընկերությանը:
Քիմը նվերների համար շնորհակալություն է հայտնել իր ընկերներին և ասել է, որ յուրաքանչյուր նվերի արժեքին համապատասխան գումարն ուղարկվել է Dream հիմնադրամին:
Us Weekly-ն հաղորդում է, որ հարսանեկան նվերները միասին գրեթե 100.000 դոլար են կազմել, բայց Քարդաշյանը դրանից երկու անգամ ավել գումար է նվիրաբերել:











































