Wednesday, 24 04 2024
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին

Պուտինը հասկացել է, որ որպես «ազգի պապա»՝ հնարավոր չէ իշխել. փորձագետ

Փորձագետ Մանվել Սարգսյանը կարծում է, որ Հայաստանի հանդեպ ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի ընտրած հնարավոր քաղաքական կուրսը էական փոփոխություններ չի կրի: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

«Նախ պետք է պարզել՝ ինչ է նշանակում այս վերադարձը հենց Պուտինի համար, որքանով է ստեղծված նոր իրավիճակը համապատասխանում նրա քաղաքականության էությանը: Կարծում եմ՝ Պուտինն ինքն էլ լավ չի պատկերացնում դա, որովհետև անգամ այս ընտրությունները ցույց են տալիս, որ Ռուսաստանում իրավիճակը փոխվել է, և նախագահ ընտրվելն արդեն այնքան հեշտ չէ, որքան 10-15 տարի առաջ: ՌԴ նոր նախագահը պետք է որոշումներ ընդունի՝ մնալ նո՞ւյնը, շարունակել տարիներ շարունակ ունեցած մոտեցումնե՞րը, թե՞ ձևափոխել դրանք: Չեմ կարծում, որ նա ցանկություն ունենա փոխվելու, խոսելու ժողովրդի հետ: Պուտինը, միաժամանակ, հասկացել է, որ որպես «ազգի պապա» հնարավոր չէ իշխել և ինքն այսուհետ պետք է մարդկանց հետ խոսի, խնդրի, համոզի որպես նախագահի թեկնածու»,- ասաց փորձագետը:

Անդրադառնալով հետխորհրդային երկրների, մասնավորապես Հայաստանի հանդեպ Վլադիմիր Պուտինի ընտրած հնարավոր քաղաքական կուրսին՝ Մանվել Սարգսյանը նկատեց, որ էական փոփոխություններ այդ ոլորտում դժվար գրանցվեն: «Եթե անգամ կուրսի փոփոխություն լինի, դա դեռ չի նշանակում՝ ռուսական ընդհանուր քաղաքականությունը փոխվել է: Սա, ինքնին, բավականին դժվար բան է: Համենայնդեպս, չեմ տեսնում, որ Ռուսաստանը նման ցանկություն ունի»,- ասաց նա:

Պատասխանելով հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ Վլադիմիր Պուտինը համեմատաբար հանդուրժող գտնվի Հարավային Կովկասի տարածաշրջանում և հատկապես Հայաստանում Արևմուտքի չափավոր ներկայությանը, փորձագետը նկատեց. «Դա մեծապես կախված է նրանից, թե Ռուսաստանն Արևմուտքի հանդեպ ինչ քաղաքականություն է որդեգրելու: Վերոնշյալը կախված է Արևմուտքի հետ ՌԴ հարաբերությունների որակից»:

Նշենք, որ նախագահական ընտրությունները Ռուսաստանում կայացան երեկ՝ մարտի 4-ին: Ըստ ձայների նախնական հաշվարկի՝ Վլադիմիր Պուտինն ավելի քան 63 տոկոսով դառնում է ՌԴ նոր նախագահ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում