Wednesday, 24 04 2024
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել

Մ.Սաակաշվիլի. «Մեր հարաբերությունների կայունությունը ոչինչ չի թուլացնի»

Դեկտեմբերի վերջին լրացել է Վրաստանում լույս տեսնող «Վրաստան» հայալեզու թերթի 90-ամյա հոբելյանը: Ինչպես տեղեկացնում են «Առաջին լրատվականի» աղբյուրները Թբիլիսիից` այս առիթով թերթի վրացաբնակ ընթերցողներին շնորհավորական ուղերձներ են հղել` Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, խորհրդարանի նախագահ Դավիթ Բակրաձեն:
Վրաստանի նախագահը մասնավորապես իր շնորհահավորական ուղերձում նշել է. «Բարեկամական հարաբերությունները հպարտություն են այնպիսի փոքր երկրների համար, ինչպիսիք են Հայաստանն ու Վրաստանը, և «Վրաստանի» գրեթե մեկդարյա գոյության գաղտնիքը, նրա այժմեականության ակունքները սկիզբ են առնում հենց այդ բարեկամությունից: Ձեր թերթը միշտ արժանապատվորեն ծառայել է ժողովուրդների միջև բարիդրացիության ամրապնդման պատվավոր առաքելությանը»: Այնուհետև Վրաստանի նախագահը շարունակել է. «Մեր ժողովուրդների պատմական մեծ փորձից գիտենք, որ մեր հարաբերությունների կայունությունը ոչինչ չի թուլացնի և, ինչպես միշտ, վերստին ուս-ուսի կշարունակենք մեր ճանապարհը»:
Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բակրաձեն իր և խորհրդարանի կողմից հղված շնորհավորական ուղերձում նկատել է. «Առանձնապես է կարևորվում այն նշանակալից դերակատարությունը, որ ստանձնել է ձեր թերթը վրաց և հայ ժողովուրդների բազմադարյան բարեկամությունն ամրապնդելու ուղղությամբ: Միաժամանակ, խորապես մեծ է նաև ձեր թերթի վաստակը Վրաստանի էթնիկապես հայ քաղաքացիներին հասարակական մեր համընդհանուր կյանք լիարժեք ինտեգրելու գործում»:
«Վրաստան» հայալեզու թերթի 90-ամյա հոբելյանը շնորհավորել են նաև` Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հրաչ Սիլվանյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում