Hotsport-ի տեղեկացմամբ 2013 թվականի հուլիսին հայտնի կդառնա ամառային պատանեկան Oլիմպիական երրորդ խաղերի մայրաքաղաքի անունը: Հավակնորդները 6-ն են` Բուենոս Այրես (Արգենտինա), Գլազգո (Մեծ Բրիտանիա), Մեդելի (Կոլումբիա), Գվադալահարա (Մեքսիկա), Ռոտերդամ (Հոլանդիա) և Պոզնան (Լեհաստան): Երկրները պետք է ՄՕԿ-ում հայտ ներկայացնեն մինչև 2012 թվականի հոկտեմբերի 15-ը:
ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեն գոհունակություն է հայտնել, որ պատանեկան Օլիմպիական խաղերի նկատմամբ հետաքրքրության շրջանակը տարեցտարի մեծանում է:








































