Մենք արդեն հաղորդել ենք, որ Ռուսաստանի Պետական դուման համաձայնություն է տվել թույլատրել քրեական գործ հարուցելու դումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանի նկատմամբ: Հիշեցնենք` Ռուսաստանի քննչական կոմիտեն մեղադրում է Եղիազարյանին 2 մլրդ ռուբլու հափշտակության մեջ: Այս որոշմանը կողմ են քվեարկել Դումայի երեք ֆրակցիաները, դեմ` Աշոտ Եղիազարյանի՝ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորները: Քվերակությունից հետո Ժիրինովսկին հայտարարել է. «Կարծում եմ` հայկական համայնքը հաշվի կառնի մեր դիքորոշումը` ի պաշտպանություն հայ խեղճ պատանի-որբուկի»:
Քրեական գործ հարուցելու իրավունք տալուց հետո քննչական կոմիտեն 10 օրվա ընթացքում պետք է ներկայացնի ապացույցներ, որից հետո 10 օրվա ընթացքում պատգամավորին կարող են զրկել անձեռնմխելիությունից: Սա Դումայի նոր կանոնադրական կետն է, ինչը թույլ է տալիս պատգամավորներին 10-օրյա ժամկետում լքել երկիրը և խուսափել պատասխանատվությունից: