Գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Գևորգ Հարությունյանը, Դավիթ Հարությունյանը, Եվգենյա Դոլուխանովան մասնակցում են Ֆրանսիայի Քափել լա Գրանդ քաղաքում անցկացվող օփենին:
Cappelle-chess.fr-ի տեղեկացմամբ Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Գևորգ Հարությունյանը, Դավիթ Հարությունյանը մրցաշարի երկրորդ տուրում տոնեցին իրենց երկրորդ հաղթանակը և կիսում են առաջին հորիզոնականը:
Գրոսմայստերներ Տիգրան Ղարամյանը, Գրիգոր-Սևակ Մխիթարյանը, Սերգեյ Գրիգորյանցը վաստակել են 1.5-ական, իսկ Եվգենյա Դոլուխանովան, Կարինա Համբարձումովան, Տաթև Աբրահամյանը` 1-ական միավոր: