«Հանուն արդար ընտրությունների» հանրահավաքների կազմկոմիտեն հաղորդում է, որ մարտի 5-ին Պուշկինսկի հրապարակում ընդդիմության բողոքի ցույցերի ժամանակ կընդունվի բանաձև` արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ անցկացնելու պահանջով: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
«Կազմկոմիտեն որոշում է կայացրել ընտրությունները լեգիտիմ չճանաչել: Դրա մասին կհրապարակվի հանրահավաքի ժամանակ»,- գրել է «Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովը Twitter-ի իր միկրոբլոգում:










































