Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է, թե Վրաստանի ԱԳՆ-ը կարծում է, որ նախագահական պաշտոնին Վլադիմիր Պուտինի վերադարձով փոփոխության չի ենթարկվի Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը.
«Պուտինի նախագահությունը նշանակում է, որ վիթխարի պաշարներին տիրապետող այդ ահռելի երկիրը նորից կունենա զարգացման ցածր հեռանկար: Ամենակարևորն այն է, որ մենք և միջազգային հանրությունն ադեկվատ ենք գնահատում իրավիճակը և պատրանքներ չենք տածում, որ նախագահական պոստին Պուտինի վերադառնալով՝ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը կարող է քիչ թե շատ փոփոխություններ կրել»:
Կալանդաձեն հրաժարվել է գնահատական տալ Ռուսաստանի ընտրական գործընթացին՝ հայտարարելով, որ նախ պետք է սպասել միջազգային կազմակերպությունների եզրակացություններին:











































