Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳՆ-ը հերքել է ԱՄՆ-ի հովանու ներքո հայ-վրացական համատեղ զորավարժությունների անցկացման մասին տեղեկատվությունը:
Այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն հայտարարել է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Կալանդաձեն հավելել է, որ իրենց տվյալներով՝ այդպիսի զորավարժություններ պլանավորված չեն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, թե Հայաստանն ու Վրաստանն իրենց առաջին համատեղ զորավարժությունն անցկացնելու են հունիսին՝ ԱՄՆ հովանու ներքո: Անգամ նշվում էր, որ Ադրբեջանում բազմաթիվ հարցեր են առաջացել՝ կապված հայ-վրացական առաջիկա համատեղ զորավարժությունների անցկացման հետ:
Մասնավորապես, ադրբեջանական ԶԼՄ-ները գրում էին, որ այդ զորավարժությունները կնպաստեն հայկական բանակի ամրապնդմանը: