Գյումրու «Շիրակ»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մարտի 4-ին թիմը ստուգողական հանդիպում անցկացրեց Աբովյանի «Քինգ Դելյուքս»-ի հետ:
Հանդիպումը չափազանց լարված էր: Արդեն 15-րդ րոպեին Լի Լամին Յորոն գոլ խփեց, սակայն մրցավարն այն չարձանագրեց խաղից դուրս վիճակի պատճառով: 27-րդ րոպեին «Քինգ Դելյուքս»-ը վտանգավոր հակագրոհ կազմակերպեց: Մոտ տարածությունից հակառակորդի խաղացողը 2 անգամ հարվածեց դեպի Արթուր Հարությունյանի պաշտպանած դարպասը, սակայն երկու դեպքերում էլ հիանալի գործեց «Շիրակ»-ի դարպասապահը:
49-րդ րոպեին աբովյանցիներին հաշվի մեջ առաջ մղեց Միհրան Մանասյանը, ով 81-րդ րոպեին անվրեպ իրացրեց նաև 11 մետրանոց հարվածը: Իսկ հանդիպման ավարտին շիրակցիներից հաշվի տարբերությունը կրճատեց պաշտպան Արտյոմ Միքայելյանը: