Իրաքի արևմուտքում զինյալների հարձակումների հետևանքով այսօր զոհվել է ուժային կառույցների ավելի քան 20 ներկայացուցիչ: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին, վաղ առավոտյան հարձակման է ենթարկվել սուննիական Անբար մարզի Ալ-Հադիթա քաղաքի արագ արձագանքման ուժերի կենտրոնը:
Այս պահին կռիվները շարունակվում են, սպանվել է 21 ոստիկան:
Ավելի վաղ զինյալները հարձակում էին գործել մի քանի զինվորական անցակետերի վրա՝ կրակ բացելով զինծառայողների ուղղությամբ:











































