Wednesday, 10 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Բրիտանացի փորձագետները «ոչ մի լավ բան չեն կանխատեսում Պուտինի նոր նախագահական ժամկետում»

Վլադիմիր Պուտինի ընտրությամբ Ռուսաստանը վերածվում է դժվար և ոչ կայուն գործընկերոջ Արևմուտքի համար, ներքին իրավիճակը սրվելու է, իսկ ԱՄՆ-ի հետ «վերբեռնման» գործընթացին վերջ կտրվի: Այս կարծիքն են հայտնել բրիտանական փորձագետներն ու լրագրողները:

Ինչպես գրում է բրիտանական The Guardian-ի լրագրող Լյուք Հարդինգը, իր կանխատեսումներով` Բարաք Օբամայի և Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ սկսված «վերբեռնումը» կավարտվի: Նա բացասական է գնահատում նաև Բրիտանիայի հետ հարաբերությունների ապագան:

Հարդինգը գրում է, որ այս տարվա աշնանը պաշտոնական Լոնդոնը պատրաստվում է հրապարակել 2006թ.-ին Մեծ Բրիտանիայում սպանված ՌԴ հատուկ ծառայությունների աշխատակից Լիտվինենկոյի գործով քննության արդյունքները, որոնք, վստահաբար, չեն ճանաչվի Ռուսաստանի կողմից:

BBC-ին տված հարցազրույցում «Չաթըմ հաուս» միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի փորձագետ Ջոն Լաֆն իր հերթին կարծիք է հայտնել, որ Ռուսաստանում սկսվում է «անկանխատեսելիության փուլ»: Նա ասել է, որ Արևմուտքի հետ հարաբերությունների սրումը ձեռնտու է Պուտինին, քանի որ դրանով նա կարողանում է «արտաքին թշնամու» գործոնը խաղարկել: Սակայն Լաֆն առավել անհանգստացած է ՌԴ ներքին զարգացումներով` կարծիք հայտնելով, որ Պուտինի նոր նախագահությունը «վերջի սկիզբն է»:

Լաֆն իր այս պնդումը հիմնավորում է նրանով, որ Պուտինն իր նախորդ նախագահության ժամանակ բավականին հաջողակ է եղել, քանի որ աշխարհում նավթի գները և տնտեսական աճի տեմպերը բավականին բարձր են եղել, ինչը թույլ է տվել Պուտինին զգալի ծրագրեր իրականացնել և ապահովել տնտեսական աճ: Սակայն ներկայիս իրավիճակում Ռուսաստանի տնտեսության արդիականացման գործընթացը նահանջ է ապրելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում