Սաուդյան Արաբիան կիրակի օրն ասել է, որ սիրիացիներն իրավունք ունեն զենք վերցնելու՝ իշխանությունից իրենք իրենց պաշտպանելու համար, և մեղադրել է Դամասկոսի կառավարությանն ուժով իշխելու համար, քանի որ Սիրիայում ավելանում են անհանգստությունները մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ:
Associated Press-ը հաղորդում է, որ Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Սաուդ Ալ-Ֆաիսալն ասել է, որ իրենք ողջունում են Սիրիայում բռնությունը դադարեցնելու միջազգային ջանքերը, բայց ավելացրել է, որ դրանք չեն կարողացել դադարեցնել բռնությունները:
Արտգործնախարարն ասել է, որ չկա ավելի մեծ իրավունք, քան ինքն իրեն պաշտպանելու մարդկային իրավունքն է, իսկ Սիրիայում մարդիկ չեն ուզում այդ իշխանությանը:









































