Friday, 29 03 2024
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար

Ո՞րը կլինի Սերժ Սարգսյանի առաջին պարտությունը

2011 թվականի քաղաքական առաջին հարցերից մեկը, բնականաբար, վերաբերում է նախորդ տարեվերջին տեղի ունեցած կադրային փոփոխությունների շարունակությանը: Բոլորին հետաքրքրում է հարցը, թե արդյոք լինելո՞ւ է շարունակություն, ե՞րբ է լինելու, ո՞ր ոլորտներում, ի՞նչ տեմպով: Տարբեր լրատվամիջոցներում հայտնվում են կադրային սպասվող փոփոխությունների մասին ոչ պաշտոնական տարբեր տեղեկություններ, որոնք երբեմն հակասում են իրար: Շատ հաճախ, դատելով նախորդ փորձերից, այդ տեղեկությունները չեն դառնում իրականություն, և կատարվում է գրվածների այսպես ասած՝ հակառակը: Այսինքն՝ ինչպես մի անգամ առիթ ունեցել եմ ասելու, հաճախ հենց ինքը՝ իշխանությունը, մարդկանց անուններ է դնում շրջանառության մեջ, իրականում դրանց թեկնածությունները այսպես ասած «վառելու» համար: Իհարկե, շատ դժվար, գրեթե անհնար է պարզել, թե հատկապես որ անունն է այդ նպատակով դրվում շրջանառության մեջ, և որ անունն է շրջանառության մեջ դրվում որպես իրական թեկնածու: Այդ իսկ պատճառով ավելորդ է, թերևս, հրապարակվող անունների մեջ խորամուխ լինելը: Պարզապես փորձենք հասկանալ կադրային փոփոխությունների տրամաբանությունը, միտումները:

Գրեթե աներկբա է, որ այդ փոփոխությունների հիմնական շարժառիթներից մեկն այն է, որ իշխանությունը պատրաստվում է գալիք ընտրական փուլին, որի առաջին հանգրվանը 2012 թվականի խորհրդարանի ընտրությունն է: Բանն այն չէ, որ իշխանությունը փորձում է կադրային փոփոխություններով քարոզչական էֆեկտ ստանալ և հասարակությունից ձայն կորզել:

Դա իհարկե կա, ընդ որում, գուցե բավական զգալի մասով, սակայն հիմնական խնդիրը թերևս այն է, որ Սերժ Սարգսյանը փորձում է ընտրական փուլից առաջ բյուրեղացնել իշխանությունը, որ ժառանգել էր Ռոբերտ Քոչարյանից: Այն ժառանգությունը, որ նա ստացել էր Քոչարյանից, Սերժ Սարգսյանին երբեք թույլ չի տալու ընտրական փուլում իրեն զգալ ինքնավստահ և լինել դրության տերը: Ինչքան էլ որ ընդհանուր լինի նրա և Ռոբերտ Քոչարյանի շահը, որի առանցքում իշխանական ներկայիս համակարգը և դրանում իրենց համար առկա անվտանգության երաշխիքները պահելն է, միևնույն է, կան հարակից բազմաթիվ գործոններ՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին բնույթի, որոնք իրենց ազդեցությունն են թողնում շահերի ամբողջական համակարգի ձևավորման հարցում:

Ահա այդ տրամաբանությամբ էլ Սերժ Սարգսյանը ձգտում է ձևավորել իր համակարգը: Դա չի նշանակում, որ նա այդ համակարգը կտրականապես հակադրելու է, ասենք, Ռոբերտ Քոչարյանին: Ոչ, գուցե այդ համակարգով Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին անվտանգության շատ ավելի մեծ երաշխիքներ տա, շատ ավելի հուսալի պայմաններ ստեղծի Քոչարյանի համար: Բայց խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը պետք է ինքն իրեն զգա այդ համակարգի լիարժեք տերը, ոչ թե կիսի այդ «սեփականությունը» Քոչարյանի հետ: Ահա այդ տրամաբանությամբ կադրային փոփոխությունների առնվազն մեծ ցանկությունը թերևս աներկբա է: Այն կադրային կազմը, որ կա իշխող վերնախավում, ձևավորվել է Ռոբերտ Քոչարյանի գործուն մասնակցությամբ, ազդեցությամբ: Հետևաբար, սեփական համակարգին անցման ճանապարհին Սերժ Սարգսյանը պետք է փոխի այդ կադրային կազմը:

Այդ փոփոխությունն ունի երկակի նշանակություն` նախ նա պետք է դրանով ցույց տա, որ ի վիճակի է ինքնուրույն կադրային տեղաշարժեր կատարել և այդ իմաստով իրեն զգում է բավական կենսունակ, և բացի այդ էլ նա պետք է ձերբազատվի բոլոր այն պաշտոնյաներից, որոնք իր և Ռոբերտ Քոչարյանի փոխզիջման արդյունք են: Տարբերակ է նաև այն, որ այդ պաշտոնյաները լիակատար հավատարմության երդում կտան Սերժ Սարգսյանին: Բայց ով, եթե ոչ Սերժ Սարգսյանը լավ գիտե այդ մարդկանց երդման գինը:

Իրավիճակն այլ կլիներ, իհարկե, եթե Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանից հստակ երաշխիք ստանար, որ նա հրաժարվել է իշխանական իր հավակնություններից: Բայց Քոչարյանն ակնհայտորեն չի ուզում տալ այդպիսի երաշխիքներ: Հետևաբար, Սերժ Սարգսյանը իր իշխանությունը պետք է կառուցի իր առաջարկած շահերի, ոչ թե այլոց երդումների վրա։ Ահա թե ինչու կադրային փոփոխությունների շարունակությունը, ընդ որում՝ լայն թափով, անխուսափելի է թվում: Պետք է ենթադրել, որ հերթն արդեն հասել է ուժային կառույցներին: Այստեղ է, որ Սերժ Սարգսյանը ամբողջովին կանգնած է Քոչարյանի հետ փոխզիջումների վրա: Թե՛ դատախազությունը, թե՛ ոստիկանությունը, թե՛ ազգային անվտանգության ծառայությունը, թե՛ զինված ուժերը գլխավորապես քոչարյանական «ճարտարապետության» կրողներն են:

Անշուշտ, ֆունդամենտալ փոփոխություններ չեն լինի, սակայն լայնածավալ կադրային լուծումներ չլինելու պարագայում Սերժ Սարգսյանը կարող է մշտապես լարված վիճակում լինել: Ի վերջո, նրա նախագահության անցած շրջանը դրա լավագույն վկայությունն է, երբ պարբերաբար խոշոր տապալումներ և արտակարգ իրավիճակներ էին լինում ուժային կառույցներում: Դրանք Սերժ Սարգսյանի «աքիլեսյան գարշապարն» են: Խոսքը, իհարկե, հասարակության հետ հաշվեհարդար տեսնելու մասին չէ: Երբ հերթը հասնում է դրան, ապա ուժայինները մեկ մարդու նման անցնում են իրենց գործին: Խոսքն այն մասին է, որ դրանցում կարող են տեղի ունենալ տարատեսակ սաբոտաժային երևույթներ, ինչպիսիք մենք տեսնում էինք տարվա ընթացքում:

Իսկ ընտրությունների մոտենալուն զուգահեռ, որքան կրքերը թեժանան, սաբոտաժներն էլ կարող են թեժ լինել և բավական խոցելի դրության մեջ դնել Սերժ Սարգսյանին: Հետևաբար, կարծես թե ակնհայտ է, որ նրա գերխնդիրը նոր տարվա ընթացքում պետք է լինի ուժային համակարգերը լիարժեքորեն «յուրացնելը»: Առանց կադրային լուծումների, այդ բանն անելը գործնականում անհնար է, քանի որ դրանք ձևավորված են Քոչարյանի հետ փոխզիջումային սկզբունքով: Եթե այդ ոլորտներում տարվա առաջին կեսին տեղի չունենան նշանակալից կադրային փոփոխություններ, ապա դա կլինի վկայությունն այն բանի, որ Ռոբերտ Քոչարյանը դառնում է գալիք ընտրական փուլի «բաժնետեր», ինչը կլինի Սերժ Սարգսյանի առաջին պարտությունը այդ փուլում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում