Debka գործակալության փոխանցմամբ, Եգիպտոսը եւ Սաուդյան Արաբիան համատեղ զորավարժություններ են անցկացրել: Գործակալության փոխանցմամբ, դա արվում է Իրանի հետ պատերազմին ընդառաջ:
Զորավարժություններին մասնակցել են երկու երկրների բոլոր տեսակի զորամիավորումները` նավատորմ, օդուժ, տանկեր, հատուկ նշանակության զորքեր եւ այլն:
Tabuk-2 (ծովային տեսարան) անվան տակ անցնող զորավարժությունների հիմնական գործողություններն ուղղված էին Սաուդյան Արաբիա` Իրանի հնարավոր ներխուժմանը դիմակայելուն եւ զորքերի` դեպի երկրի խորքը տեղափոխելուն:
Փորձագետների կարծիքով, այս զորավարժություններն աննախադեպ են տարածաշրջանում: Մերձավոր Արեւելքի երկու մեծ պետություններն առաջին անգամ միավորում են իրենց ջանքերն Իրանի դեմ` ցույց տալով ոչ միայն իրենց ողջ հզորությունը, այլեւ այն, որ հնարավոր հակամարտության դեպքում պատրաստվում են հարձակվել Իրանի վրա: