Գլենդելը 125.000 դոլար կվճարի տղամարդուն, ով ընկել է բարձրացված մայթից և վնասել ձախ ծունկը:
The Glendale News-Press-ը հաղորդում է, որ նախկինում քաղաքում սահելու և ընկնելու դեպքեր եղել են, բայց նման գումար երբեք քաղաքացիներին չի վճարվել:
Մայքլ Դոնովանը 2009 թվականի հունիսի 21-ին վնասվածք է ստացել, երբ իր ընկերոջ տանը կազմակերպված հավաքույթից հետո գնալիս է եղել դեպի իր մեքենան: Տղամարդն ուշաթափվել է և արթնացել արդեն հիվանդանոցում, որտեղ մնացել է 6 օր: Դատական փաստաթղթերի համաձայն՝ նա ընկել է քանի որ մայթը բարձրացված է եղել, և նա դա չի նկատել։
Այնուհետև նա դատական հայց է ներկայացրել քաղաքի իշխանությունների և իր ընկերոջ դեմ, ով իրեն հրավիրել էր հավաքույթի: Դոնովանը քաղաքի իշխանություններին մեղադրում է մայթը սխալ կառուցելու մեջ:










































