Ընտրողների լիգան հայտնել է, որ դիտորդների խմբերից մեկի աշխատանքներին մասնակցել է նաև հեռուստահաղորդվարուհի Քսենիա Սոբչակը, ով հանդես է գալիս Միխայիլ Պրոխորովի կողմից:
Պրոխորովը խոստացել է ընտրությունների հաջորդ օրը դիտորդների հետ միասին ստուգումներ անցկացնել և տալ իր գնահատականը:
«Մենք մեր դիտորդների հետ միասին ամսի հինգին կստուգենք, թե ինչպես են անցել ընտրությունները, և կոնկրետ փաստերի հիման վրա ես կգնահատեմ իրավաիճակը»,- ասել է Պրոխորովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Թեկնածուի շտաբում հստակեցրել են, որ իրենց դիտորդների թիվը կազմում է մոտ 20 հազար:
Հայտնաբերվել է, որ Մոսկվայի մի քանի տեղամասերի ցուցակներում հավելյալ մարդկանց անուններ կան՝ Մերձմոսկովյան շրջաններից:
Քվեաթերթիկների 50-60 տոկոսը լրացված է եղել միևնույն ձեռագրով, ինչը վկայում է կազմակերպված ընտրախախտումների մասին:








































