Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում շարունակվում է Եվրոպայի 2012թ. կանանց անհատական առաջնությունը: Հայաստանը ներկայացնող գրոսմայստերները երկրորդ տուրում անհաջող հանդես եկան: Հաղթանակ տարավ միայն Աննա Հայրապետյանը, ով առաջին տուրում պարտություն էր կրել: Այսպիսով`
Լիլիթ Գալոյան – Էլինա Դանիելյան` 0.5:0.5,
Լիլիթ Մկրտչյան – Ելենա Սեդինա` 0.5:0.5,
Իննա Գապոնենկո – Մարիա Կուրսովա` 0.5:0.5,
Աննա Հայրապետյան – Ալյոնա Մարտիկովա` 1:0:
2-րդ տուրից հետո Էլինա Դանիելյանը, Լիլիթ Գալոյանը, Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Կուրսովան վաստակել են 1.5-ական, իսկ Աննա Հայրապետյանը` 1 միավոր: