Պարսից ծոցում շրջագայությամբ գտնվող ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն անսպասելի այցով ժամանել է Եմեն: Այս մասին քիչ առաջ տեղեկացրել է Associated Press գործակալությունը: Նրա այցն իրականացվում է անվտանգության աննախադեպ պայմաններում: Այցի ժամանակ Քլինթոնը պատրաստվում է ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում ԱՄՆ պաշտոնական աջակցությունը հայտնել Եմենի իշխանություններին:
Սա ԱՄՆ պետքարտուղարի առաջին այցն է վերջին 20 տարվա ընթացքում: ԱՄՆ իշխանությունները այս երկրի ապագայի հետ կապված լուրջ մտահոգություններ ունեն, քանի որ երկրում բավականի ուժեղ են «Ալ Քաիդա»-ի դիրքերը, որն այստեղից պարբերաբար հարձակումներ է իրականացնում Պարսից ծոցի արաբական երկրներում: