Հակակարկտային կայանների տեղակայման աշխատանքներում թույլ է տրվել 15 մլն 558.3 հազ. դրամի հավելագրում (2009թ.՝ 5 մլն 590.6 հազ. դրամ և 2010թ.՝ 9 մլն 967.7 հազ. դրամ): Այս փաստը բացահայտել են ԱԺ Վերահսկիչ պալատի մասնագետները՝ գյուղատնտեսության նախարարությանը պետբյուջեից հատկացված միջոցների օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության ընթացքում:
Օրերս հրապարակված զեկույցի համաձայն՝ հավելագրումներ են թույլ տրվել նաև շինարարական և վերանորոգման աշխատանքներում՝ 1 մլն 794.0 հազ. դրամի չափով, գարու և ցորենի սերմացուների հետ կապված աշխատանքների համար 3 մլն 503 հզ. դրամ: Բուժականում անտառապատված տարածքներից 18 հա-ում սերմնաբուսակներ ընդհանրապես չեն տնկվել, հետևաբար, այդ աշխատանքների համար վճարված 9 մլն 467.0 հազ. դրամը ենթակա է հետ վերադարձման պետական բյուջե, անտառավերականգնման աշխատանքների կատարողականներով ավել է վճարվել սերմնաբուսակի և խոշոր տնկիների հանման և տնկման աշխատանքներ գումարով 378.1 հազ. դրամ: ՊՈԱԿ-ների գույքի վարձակալություններից պետական բյուջե պակաս է գանձվել մոտ 9 մլն դրամ, գետերի հուների մաքրման և ափերի ամրացման արժեքները ավել են հաշվարկվել 146 մլն 944.3 հազ. դրամով, անորակ աշխատանքների և մատուցված ծառայությունների արժեքը և անարդյունավետը ծախսը գնահատվել է 24 մլն 995 հզ. դրամ:
Ընդհանուր առմամբ՝ ՎՊ-ն գյուղատնտեսության նախարարությանն առաջարկել է պետբյուջե վերականգնել 29 մլն 766.4 հազ. դրամ:











































