Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Ռուսական ռազմաբազայի համար վարձավճար պահանջելը տրամաբանական չէ. քաղաքագետ

Ադրբեջանական կողմի պահանջին՝ Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի վարձավճարը տարեկան 7 մլն դոլարի փոխարեն հասցնել 300 միլիոնի, Ռուսաստանը կարող է համաձայնել կամ չհամաձայնել՝ կախված մի շարք հանգամանքներից. տվյալ կայանի բացարձակ անհրաժեշտությունից, երկկողմ հարաբերություններից և ֆինանսական նպատակահարմարությունից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

«Ռուսաստանն իր համար պետք է որոշի՝ արդյո՞ք Գաբալան այն գերակայությունն է, որի բացակայությունը կարող է ազդել երկրի ռազմավարական հարաբերությունների վրա: Ես չգիտեմ՝ բացի Գաբալայից, Ռուսաստանն ունի՞ արդյոք այլ համապատասխան կառույցներ՝ հետևելու ռադիոտեղորոշիչ այդ կայանի կողմից վերահսկվող հոսքերին: Մյուս հարցն այն է՝ Գաբալան ռազմակա՞ն, թե՞ քաղաքական գործոն է: Բնականաբար, կարևոր է նաև խնդրի ֆինանսական կողմը»,- ասաց քաղաքագետը:

Հարցին՝ ճիշտ չի՞ լինի, որ ռուսական ռազմաբազան այստեղ պահելու համար Հայաստանը ևս տարեկան վարձավճար պահանջի Ռուսաստանից, Մարկարովն ասաց. «Խնդիրը ներառում է ոչ թե վարձավճարի սահմանումը, այլ արդեն իսկ ստորագրված ու գործող պայմանագրի վերանայումը: Եթե Ադրբեջանը Գաբալայի համար ավել վարձավճար է պահանջում, դա դեռ չի նշանակում, որ մենք էլ մեր հերթին պետք է պահանջենք: Հայ-ռուսական հարաբերությունների որակից և անհրաժեշտությունից ելնելով՝ տրամաբանական չի լինի բարձրացնել վարձավճարի հարցը»,- ամփոփեց քաղաքագետը:

Նշենք, որ ըստ մոսկովյան «Կոմերսանտի»՝ Ադրբեջանն անսպասելի պահանջ է ներկայացրել` ավելի քան 40 անգամ ավելացնել ռազմական այս օբյեկտի օգտագործման տարեկան վարձավճարը: Եթե անցած տասնամյակում Ռուսաստանը տարեկան 7 միլիոն դոլար էր վճարում, ապա այժմ ադրբեջանական կողմը պատրաստվում է տարեկան վարձավճարը դարձնել 300 միլիոն: Այս պահանջին չընդառաջելու դեպքում պաշտոնական Բաքուն սպառնացել է չերկարաձգել Գաբալայի կայանի վարձակալության պայմանագիրը, որի ժամկետն արդեն իսկ մոտենում է ավարտին:

«Կոմերսանտի» փոխանցմամբ` Բաքուն իր այս պահանջը հնչեցրել է փետրվարի կեսերին կայացած բանակցությունների ժամանակ: Ուշագրավ է, որ անցած տարվա աշնանը Ադրբեջանի կառավարությունը պահանջել էր կրկնապատկել Գաբալայի վարձավճարը` այն հասցնելով 15 միլիոնի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում