Tuesday, 09 06 2026
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին

Սևանի հանձնաժողովը պետք է հրաժարվի լճի մակարդակի բարձրացման գրաֆիկից. Հակոբ Սանասարյան

ՀՀ նախագահին առընթեր Սևանի հանձնաժողովը պետք է հրաժարվի լճի մակարդակի բարձրացման գրաֆիկից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի Կանաչների միության նախագահ, ՀՀ նախագահին առընթեր Սևանի հանձնաժողովի անդամ Հակոբ Սանասարյանը` հավելելով, որ Սևանա լճում աշխատանքներ իրականացնելուց առաջ պետք է կարգավորվի այս հարցը: Նշենք, որ այդ գրաֆիկի համաձայն՝ Սևանա լճի մակարդակը տարեկան պետք է բարձրանա 20 սմ:

Հ. Սանասարյանի կարծիքով` նախագահական հանձնաժողովը առաջին հերթին պետք է հրաժարվի այն գրաֆիկից, որը հաստատվել է. մակարդակի բարձրացում տարեկան 20 սանտիմետրով: «Այս դեպքում ամեն բան իր տեղը կընկնի, քանի որ այդ 20 սմ գրաֆիկը որևէ կերպ հիմնավորված չէ: Այս խնդրի լուծումից հետո կարելի է մնացած հարցերի մասին խոսել: Այդ գրաֆիկը հորինված, հիմք չունեցող գրաֆիկ է, իբրև թե դա ճիշտ հաշվարկված է: Ես՝ որպես այդ հանձնաժողովի անդամ գտնում եմ, որ իրականությանը մոտ չէ, և դա պետք է փոխվի»,- մեկնաբանեց Հ. Սանասարյանը`հավելելով, որ իր առաջարկները ներկայացրել է հանձնաժողովին և արդյունքների մասին կխոսի ավելի ուշ:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահին առընթեր Սևանի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը հայտարարել էր, որ Սևանա լճի մակարդակը 1900 մետր է, սակայն դա միայն Սևանում աշխատանքներ իրականացնելու սկիզբ կարելի է համարել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում