Բռնապետ Մուամար Քադաֆիի ստվերում 6 տասնամյակ գործելուց հետո «Մուսուլման եղբայրները» շաբաթ օրը հայտարարել է Լիբիայում քաղաքական կուսակցություն հիմնելու մասին:
Associated press-ի փոխանցմամբ՝ խումբը հայտարարել է «Արդարություն և Զարգացում» անվանմամբ կուսակցություն ստեղծելու մասին, մինչդեռ այդ երկրում դեռևս հստակ օրենքներ չկան քաղաքական կուսակցությունների ստեղծման մասին:
Ըստ «Մուսուլման եղբայրների» խոսնակի՝ իրենք ներկայացված են երկրի 18 քաղաքներում, և ավելի քան 1400 մարդ է ներկա եղել Տրիպոլիում ուրբաթ օրը տեղի ունեցած հանդիպմանը, որի ժամանակ էլ առաջին անգամ հայտարարվել է կուսակցության ստեղծման մասին:
Որպես կուսակցության առաջնորդ ընտրվել է Մուհամեդ Սովանը, որը քաղաքացիական պատերազմում Մուամար Քադաֆիի կողմնակիցներից էր:










































