Համաձայն ԵԱՀԿ գործող նախագահի մանդատի՝ հոկտեմբերի 26-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում նախատեսվում է հերթական մոնիտորինգն անցկացնել: Այն կանցկացվի Աղդամի ուղղությամբ: Ադրբեջանական կողմից մոնիտորինգը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսն ու դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովն ու Ուիլյամ Պրայորը: Ղարաբաղյան կողմից մոնիտորինգը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչներ Անտալ Հերդիչը եւ Ժասլան Նուրտազինը: