Armchess.am-ը տեղեկացնում է, որ գրոսմայստեր Դավիթ Հարությունյանը (Վրաստան) Ֆրանսիայի Ռոշֆոր քաղաքում ավարտված օփենում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և գրավեց առաջին տեղը: Նույնպիսի արդյունք ցույց տվեց գրոսմայստեր Ամին Բասեմը (Եգիպտոս), բայց հայ շախմատիստին զիջեց լրացուցիչ գործակիցներով:
Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը (Բրազիլիա) 6 միավորով գրավեց 7-րդ տեղը: Գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը (Հայաստան) 5 միավորով 18-րդն է:
Հիշեցնենք, որ Հարությունյանը գերազանց է խաղացել նաև Ռոշֆորում արդեն ավարտված կայծակնային մրցաշարում: Նա 11 հնարավորից վաստակել է 9 միավոր և 48 մասնակիցների մեջ նվաճել է առաջին մրցանակը: