Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները

Երևանը դժգոհում է Բաքվի` «Սոչիին» հակասող հայտարարություններից

Երեկ մեկնարկել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան: Նրանց ընդունեցին նախ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ապա Սերժ Սարգսյանը: ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն` զրուցակիցները անդրադարձել են հունվարի 23-ին Սոչիում ընդունած համատեղ հայտարարության իրագործման ուղիներին:

«Այդ առումով նախարար Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ վերջին շրջանում Բաքվից հնչում են Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին հակասող հայտարարություններ, որոնք հերթական անգամ ապացուցում են, որ Ադրբեջանում լուրջ չեն վերաբերվում իրենց իսկ ստանձնած պարտավորություններին»,- ասվում է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Երեկ հանդես է եկել նաև պաշտոնական Բաքուն: «Կա պատճառ, որը մեր տարածաշրջանին խանգարում է զարգանալ` ԼՂ հակամարտությունը»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում անցկացվող` Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների «ուղեղային կենտրոնների» համաժողովում, և հիշեցրել է ԼՂ հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերը, խոսել «երկակի չափանիշների» մասին, թե այդ 4 բանաձևերը մինչ այժմ կատարված չեն… Ներկայացնելով ԵԱՀԿ-ի ՄԽ գործունեությունը` Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, թե «ցավոք, բանակցություններում առաջընթաց այդպես էլ ձեռք չի բերվել»… Պատճառը, ըստ նրա` «Հայաստանի ապակառուցողական դիրքորոշումն է»: «Ես հասկանում եմ, որ երբ սկսվում են ընտրություններ, երբեմն դժվար է բանակցություններ վարել… Ընտրություններ են մոտենում Հայաստանում… Հեշտ չի լինելու, սակայն մենք պատրաստ ենք օգտագործել բոլոր հնարավորությունները` չձգձգելու համար խաղաղ բանակցությունները և համաձայնության ձեռքբերումը»…

Անցյալ տարի օգոստոսին Սոչիում ՌԴ և Ադրբեջանի նախագահների դեմ առ դեմ հանդիպման առանցքում ԼՂ խնդիրն էր: Այդ հանդիպման մանրամասները չհրապարակվեցին: «Իհարկե, կան հարցեր, որոնց շուրջ անհրաժեշտ է խորհրդակցել կամ հստակեցնել գործընկերոջ դիրքորոշումը, և իհարկե այդ կարևորագույն հարցերից մեկը ԼՂ հակամարտության կարգավորումն է: Ես կցանկանայի ձեզ հետ անցկացնել անկեղծ զրույց այն մասին, թե ինչ անել առաջիկայում, ինչպես կարող են իրադարձությունները զարգանալ՝ հաշվի առնելով Կազանում մեր վերջին եռակողմ հանդիպումը և նույն ձևաչափով նախորդած հանդիպումները»,- ասել էր ՌԴ նախագահը… Իսկ Ադրբեջանի նախագահը նշել էր, որ ՌԴ նախագահի միջնորդությամբ անցկացված եռակողմ մի քանի բանակցությունները շատ մոտեցրել են կողմերի դիրքորոշումները:

Հունիսի 24-ին կազանյան եռակողմ բանակցություններից հետո դա Ալիև-Մեդվեդև առաջին հանդիպումն էր: Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին ՌԴ ԱԳՆ-ն իր կայքէջում հրապարակած հաղորդագրությունում 2011թ. հիմնական արտաքին քաղաքական իրադարձությունների ցանկում ընդգրկել է նաև զարգացումները ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում… «Հետխորհրդային տարածքում խաղաղարար գործունեությանը աջակցության համատեքստում անցկացվեցին Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևի և ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի հանդիպումներ` ՌԴ նախագահ Դ.Մեդվեդևի մասնակցությամբ, Սոչիում և Կազանում, որոնց ընթացքում հաջողվեց փոխըմբռնման հասնել ԼՂ հակամարտության կարգավորման մի շարք հանգուցային հարցերի շուրջ»:
Հիշեցնենք՝ անցյալ տարի մարտի 5-ին Սոչիում կայացած բանակցությունների արդյունքներով Մեդվեդևը, Սարգսյանը և Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին, որում պայմանավորվեցին ամենակարճ ժամկետներում ավարտել ռազմագերիների փոխանակումը: «Նախագահները նշեցին ԼՂ հակամարտության կարգավորման հարցերով իրենց կանոնավոր շփումների կարևոր նշանակությունը և պայմանավորվեցին դրանք շարունակել նույն ձևաչափով` ի լրումն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքի», – ասված է հայտարարությունում:

Ինչ վերաբերվում է անցյալ տարի հունիսի 24-ին Կազանում տեղի ունեցած բանակցություններին, ապա այստեղ ընդունված համատեղ հայտարարությամբ

արձանագրվեց, որ «փոխըմբռնում է ձեռք բերվել մի շարք հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է ԼՂ հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքներին հավանություն տալու համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը»… Փաստաթղթում ասվում է նաև, որ հանդիպման մասնակիցները քննարկել էին Հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով կատարվող աշխատանքը… Կազանյան հանդիպման հետ իհարկե մեծ հույսեր էին կապվում: Մինչև հանդիպումը բանակցային գործընթացի միջնորդները՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, հանդես էին եկել լավատեսական հայտարարություններով՝ չբացառելով, որ հանդիպման արդյունքում կարող է Մադրիդյան հիմնարար սկզբունքների համաձայնեցման վերաբերյալ փաստաթուղթ ստորագրվել: Ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն, մասնավորապես ասել էր, թե 2001թ. ի վեր, սա կարգավորման գործընթացի «հավանաբար կարևորագույն կետն է»: ԼՂ կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ վերջնական համաձայնության գալու անհրաժեշտությունը կարևորել և հակամարտության կողմերին ուղղված հորդորներ էին հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, Եվրամիության նախագահ Հերման Վան Ռոմպեյը և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն…

Այս տարվա հունվարի 23-ին Դ.Մեդվեդևը, Ս.Սարգսյանը և Ի.Ալիևը Սոչիում կայացած հանդիպմանը քննարկելով ԼՂ կարգավորման հետագա ուղիները, Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ, ընդունեցին համատեղ հայտարարություն, որում ասվում էր. «Նախագահները հայտարարեցին, որ ինտենսիվ բանակցությունների արդյունքում տեղաշարժ է ձեռք բերվել ԼՂ հակամարտության Հիմնարար սկզբունքների համաձայնեցման հարցում… Ի նկատի ունենալով Խաղաղ համաձայնագրի մշակմանը անցնելու կարևորությունը` Ադրբեջանի և ՀՀ նախագահները պատրաստակամություն հայտնեցին արագացնել Հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության ձեռք բերումը` հաշվի առնելով մինչ այժմ կատարված աշխատանքը»… Կողմերը նաև վերահաստատել էին, որ ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում վստահության ամրապնդման միջոցներից մեկը կողմերի միջև հումանիտար շփումների զարգացումն է… «Այդ կապակցությամբ, Ադրբեջանի և ՀՀ նախագահները հայտարարեցին մտավորականության, գիտական և հասարակական շրջանակների ներկայացուցիչների միջև երկխոսության հետագա ծավալմանը նպաստելու իրենց պատրաստակամության մասին»,- նշվում էր հայտարարությունում…

Սոչիի բանակցություններն իրականում մի քանի հարցերի պատասխան են տվել: Մի կողմից անշուշտ` դա մի հերթական «հերթապահ» հանդիպում էր, սակայն իրականում ԼՂ կարգավորման գործընթացի առկա իրավիճակում դա կարևոր էր առհասարակ բանակցությունների շարունակականության առումով:

Իսկ հունիսի 24-ին Կազանում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքում պարզ դարձավ, որ Մեդվեդևի հովանու ներքո եռակողմ ձևաչափով թվով 9-րդ հանդիպումը ևս անպտուղ անցավ… Միայն բանակցություններից հետո հայտնի դարձավ, որ նշյալ հանդիպմանը ադրբեջանական կողմը տասը նոր առաջարկ էր ներկայացրել, ինչն էլ խափանել էր այդ հանդիպման հետ կապվող հիմնական ակնկալիքը` համաձայնեցված փաստաթղթի ստորագրումը: Կազանի հանդիպումից երեք օր անց ռուսաստանյան «Կոմերսանտը» գրեց, թե Մեդվեդևը վերջնագիր է ներկայացրել հայ և ադրբեջանցի գործընկերներին: ՌԴ ԱԳՆ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը թերթին փոխանցել էր. «Կազանի հանդիպման ժամանակ բավական անսպասելիորեն ի հայտ եկան այնպիսի տարաձայնություններ, որոնք կողմերը վաղուց հաղթահարված էին համարում: Խոսքը ոչ միայն զուտ տեխնիկական խնդիրների մասին է, այլև շատ ավելի էական հարցերի, օրինակ` ԼՂ կարգավիճակի ապագա հստակեցման: Խնդիրը նույնիսկ տարաձայնությունները չեն, այլ այլն իրողությունն է, որ կողմերը մի քանի անգամ փոխել են իրենց դիրքորոշումները: Նման բան չեն անում»,- ասել էր ռուս դիվանագետը: Թերթի բարձրաստիճան կրեմլյան աղբյուրը փոխանցել էր, որ Մեդվեդևն այն աստիճան է հիասթափված Կազանի հանդիպման արդյունքներից, որ պատրաստ է դադարեցնել ԼՂ ուղղությամբ բոլոր խաղաղարար ջանքերը»: Հուլիսի սկզբին բանը հասավ նրան, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, թե Մեդվեդևը շատ մոտ ապագայում որոշում կընդունի ԼՂ կարգավորման շուրջ հետագա քայլերի վերաբերյալ: Ապա` Լավրովը Մեդվեդևի հանձնարարականով կարճատև այցեր կատարեց Երևան և Բաքու: Այս ընթացքում գերիշխում էր այն տեսակետը, որ ակնհայտ է դարձել Կրեմլի հովանավորությամբ անարդյունք բանակցությունները, ուստի արևմուտքը կփորձի իր ձեռքի տակ առնել ԼՂ կարգավորման գործընթացը: Հենց սրանով էր պայմանավորված Ֆրանսիայի աշխուժությունը, ինտենսիվ հայտարարությունները ԵՄ ներկայացուցիչների կողմից, Սարկոզիի նամակները ուղղված` Ս.Սարգսյանին ու Ի.Ալիևին: Սակայն որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ ԵՄ-ն էլ կարգավորման գործընթացը վերակենադանացնելու, իսկ ավելի ճիշտ` Ալիևին բանակցությունների սեղանին վերդարձնելու լծակ չունի:

Սակայն ստեղծված իրավիճակում Մոսկվան, փաստացի, հնարավորություն ստացավ կրկին ապացուցելու, որ բացառապես ինքը կարող է բանակցային անորոշ գործընթացը կրկին նորմալ հուն վերադարձնել, և դա պետք է անի նույնիսկ այն պայմաններում, երբ բոլորն են գիտակցում, որ այս փուլում որևէ նշանակալի առաջընթաց կարգավորման գործընթացում չի կարող ամրագրվել: Սրանով իսկ ՌԴ-ն փաստացի լուծում է երկու խնդիր` արևմուտքին ապացուցում է, որ ընդունակ է պաշտոնական Բաքվին վերադարձնել բանակցությունների սեղանին, և որ Մոսկվան է շարունակում մնալ կարգավորման գործընթացի հիմնական դերակատարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում