Ճապոնիայում անցյալ տարվա մարտի 11-ին տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի փլատակներից պատրաստվել են հազարավոր թավջութակներ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները:
Առաջին պատրաստված թավջութակով սարսափելի աղետի տարելիցի օրը ելույթ կունենա իսրայելցի հայտնի թավջութակահար Իվրի Գիլտիսը:
Գործիքները պատրաստել են Ռոկուձենտակատա քաղաքի (Իվատե պրեֆեկտուրա) վարպետները, որտեղ գտնվում է Ճապոնիայի վերականգնման յուրատիպ խորհրդանիշը՝ միակ սոսին, որը կանգուն է մնացել ցունամիի հարվածներից հետո:
Իվրի Գիլտիսը կբացի մարտի 11-ի աղետի տարելիցի համերգային ծրագիրը: Դրան կմասնակցեն ինչպես պրոֆեսիոնալներ, այնպես էլ սիրողական երաժիշտներ, ճապոնիայի երաժշտական դպրոցի աշակերտներ, որոնք բոլորը կնվագեն այդ թավջութակներով:
89-ամյա իսրայելցի երաժիշտը, որը աշխարհի ամենահայտնի կատարողներից մեկն է, անցյալ տարվա ամբողջ ընթացքում ակտիվորեն աջակցել է ճապոնացիներին և բարեգործական համերգներ տվել տարհանման կենտրոններում:










































