Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևան-Կրասնոդար չվերթով պատրաստվում են մաքսանենգ ճանապարհով ոսկեղեն տեղափոխել: Մարտի 2-ին արդեն օդանավից գծային բաժին բերման է ենթարկվել բորտուղեկցորդուհի Լուիզա Եղիազարյանը:
Նրա ձեռքի պայուսակից հայտնաբերվել է վեց փաթեթ, որոնց վրա անուններ են գրված եղել: Ըստ Եղիազարյանի` նա պետք է թանկարժեք իրերը, առանց մաքսային հսկողության, տեղափոխեր Կրասնոդար և հանձներ տերերին: Այդ ծառայության համար նրան տվել էին 400 դոլար:
Ընդհանուր քաշով 1 կիլոգրամ 285 գրամ զարդեղենն առգրավվել և ուղարկվել է ապրանքագիտական փորձաքննության:
«Առաջին լրատվական»-ին ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է հետաքննություն:










































