Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Դեյվիդ Ֆիլիպսը ԱՄՆ-ին է մեղադրում հայ-թուրքական երկխոսությունը տապալելու համար

Միացյալ Նահանգները մեղքի իր բաժինն ունի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման նպատակով վերջին տարիներին գործադրված ջանքերի ձախողման հարցում»: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, Նյու-Յորքի Կոլումբիայի համալսարանում երեկ հրապարակած իր ծավալուն մենագրության մեջ նման եզրահանգման է եկել ամերիկացի հայտնի քաղաքագետ-վերլուծաբան Դեյվիդ Ֆիլիպսը:

Ֆիլիպսի գնահատմամբ, Օբամայի կառավարությունը բավարար քայլեր չի ձեռնարկել հայ -թուրքական արձանագրությունների վավերացումը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ շաղկապելու` Թուրքիայի կեցվածքը կանխելու ուղղությամբ: Ամերիկացի քաղաքագետը Միացյալ Նահանգներին նաև կոչ է անում վերանայել հայ թուրքական հարաբերություններին առնչվող` Վաշինգտոնի ռազմավարությունը, ինչը հնարավորություն կտա Օսմանյան կայսրությունում 1915 թվականին տեղի ունեցած հայկական կոտորածները ցեղասպանություն որակելը դիտարկել իբրև տարբերակ:

«2009 թվականի ապրիլին Թուրքիա կատարած իր այցի ժամանակ Օբաման ձեռքից բաց թողեց արձանագրությունների վավերացումը ղարաբաղյան բանակցությունների հետ չկապելու հանգամանքը վերահաստատելու հնարավորությունը: Ամերիկյան պաշտոնատարները չկարողացան ճշգրտորեն գնահատել Թուրքիայում վավերացման հանդեպ եղած ընդդիմության աստիճանը», – իր մենագրությունում գրում է Ֆիլիպսը և շարունակում: – «Թեև ամերիկյան ազդեցությունը բավական էական էր արձանագրությունների ստորագրման հարցում, Օբամայի վարչակազմը բյուրոկրատիզացրեց գործընթացի շարունակությունը: Հարկ էր, որ Վաշինգտոնը հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցով հատուկ բանագնաց նշանակեր, որը շատ օգտակար դերակատարություն կարող էր ունենալ` գործընթացի տեմպը պահպանելու առումով: Դա կարևոր կլիներ նաև Վաշինգտոնի ջանքերը համակարգելու, ինչպես նաև կողմերի ուշադրությունը նախապայմանների առաջադրումից հաջորդ քայլերի վրա կենտրոնացնելու հարցում»:

130 էջ ծավալ ունեցող այս մենագրությունը մանրամասն տեղեկատվություն և վերլուծական նյութ է պարունակում ինչպես երկխոսության ձախողման, այնպես էլ այն զարգացումների մասին, որոնք հանգեցրին 2007 թվականի վերջերին, Սերժ Սարգսյանի` նախագահի պաշտոնը ստանձնելուց մի քանի ամիս առաջ, Շվեյցարիայի միջնորդությամբ հաջողությամբ մեկնարկած գործընթացին: Գործընթաց, որին Վաշինգտոնը լիարժեքորեն սատարում էր:

Դեյվիդ Ֆլիպսն իր մենագրությունում նաև հիշեցնում է թուրք պաշտոնատարների այն հետևողական պնդումները, ըստ որոնց արձանագրությունները կրում են Ղարաբաղի հետ կապին վերբերող ոչ բացահայտ` թաքնված հղումներ: Մասնավորապես, Թուրքիայի արտգործնախարարության անանուն մի պաշտոնյա Ֆիլիպսի հետ զրույցում ասել է, որ Երևանի և Անկարայի միջև առկա էր ջենտլմենական համաձայնություն` երկկողմ կապերն ու Ղարաբաղի խնդիրն իբրև զուգահեռ գործընթացներ դիտարկելու վերաբերյալ: Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Ջեյմս Ջեֆրին ևս քաղաքագետին ասել է, թե այդ գործընթացները միմյանցից ամբողջությամբ անջատ չեն:

«Ըստ Ջեֆրիի, Օբաման 2009-ի ապրիլին Թուրքիա կատարած այցի ընթացքում նախագահ Գյուլի կամ վարչապետ Էրդողանի հետ այդ գործընթացների` կապված չլինելու հարցը չի քննարկել: Փոխանակ դա անելու, Օբաման լռել է», – գրում է Ֆիլիպսը` հիշատակելով ամերիկացի մեկ այլ դիվանագետի խոսքերն այն մասին, թե Վաշինգտոնը Թուրքիայի կողմից արձանագրությունների` առանց նախապայմանների վավերացումից հրաժարման դեպքի համար նախատեսել էր պլան բ-ն: Այստեղ Ֆիլիպսը նշում է` «սակայն որևէ ակնհայտ այլընտրանքային պլան չկար, բացի թերևս Սարգսյանին համոզելը, որ վերջինս ստորագրությունը ետ վերցնելու փոխարեն միայն կասեցնի արձանագրությունները»:

Ռադիոկայանը հիշեցնում է, որ թվականին Երևան կատարած այցի ժամանակ Ֆիլիպսը խոսել էր Միացյալ Նահանգների կողմից Թուրքիայի հանդեպ առավել մեծ ճնշում գործադրելու անհրաժեշտության մասին: «Եթե Օբամայի վարչակազմն ամենաբարձր մակարդակով ճնշում չգործադի Անկարայի հանդեպ, այնտեղ արձանագրությունների վավերացման հավանականությունը կնվազի», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այն ժամանակ ասել էր Ֆիլիպսը:

Մենագրության մեջ Ֆիլիպսը քննադատում է նաև Հայաստանին` այն բանի համար, որ Երևանը համաձայնեց Անկարայի հետ հանդես գալ կարգավորման ճանապարհային քարտեզի մասին համատեղ հայտարարությամբ` 2009 թվականի ապրիլի 22-ին` Հայոց ցեղասպանության հիշատակի օրվանից ընդամենը երկու օր առաջ: Հեղինակն այստեղ մեջբերում է անանուն մի հայ պաշտոնյայի, ով հաստատել է, թե դա արվել է Ցեղասպանության ճանաչման խոստումից Օբամայի ետ կանգնելը հեշտացնելու համար:

«Վաշինգտոնը ցանկացել է, որ այդպիսով Օբաման պարտավորված չլինի իր ուղերձում օգտագործել «Ցեղասպանություն» բառը։ Թուրքերն ակնկալել են, որ մենք կհրաժարվենք, սակայն մենք մոլորեցրինք նրանց», – Ֆիլիպսին ասել է հայ պաշտոնյան:

Հեղինակը հիշեցնում է նաև, որ հիշյալ համատեղ հայտարարությունից հետ իշխանական կոալիցիային անդամակցող ՀՅԴ-ն իբրև բողոքի նշան լքեց կոալիցիան: Ըստ ամերիկացի քաղաքագետի, արձանագրությունները հազիվ թե վերակենդանանան իրենց ներկա տեսքով: Սակայն Ֆիլիպսը կարծում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը կարող է բացվել նաև առանց դրանց վավերացման:

Դեյվիդ Ֆիլիպսը 2001-2004 թվականներին համակարգում էր Միացյալ Նահանգների կողմից հովանավորվող` հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի աշխատանքները: Այդ հանձնաժողովի ստեղծումը, հիշեցնենք, հարուցել էր հայաստանյան որոշ շրջանակների, մասնավորապես Դաշնակցության սուր քննադատությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում