Նոր գումարման խորհրդարանում կցանկանամ տեսնել քաղաքական հավասարակշռություն: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը` պատասխանելով այն հարցին, թե ում կցանկանար տեսնել նոր գումարման խորհրդարանում:
Նա նշեց, որ քանի որ դեմ է մեծամասնական ընտրակարգին, կարծում է, որ պետք է ճիշտ ուժերի դասավորություն լինի, քաղաքական հավասարակշռություն: Ըստ նրա` անընդունելի է, որ ՀՀԿ-ն անցկացնի այն օրինագիծը, որը ցանկանա անցկացնել:
«Երբ մեծամասնություն է լինում մեկ ուժը, ԱԺ-ում քննարկումներ չեն լինում, իսկ 90-ական թվականներին խորհրդարանում քննարկումներ էին լինում, և ցանկացած հարց ընդունվում էր կենաց-մահու պայքարի միջոցով, իսկ այսօր հակառակն է»,- նշեց Տիգրան Պասկևիչյանը:
Նրա համոզմամբ` անձերը ոչինչ չեն փոխում:









































