Կառավարության հինգշաբթի օրվա նիստում քննարկվելու է ՀՀ ճանապարհային ոստիկանության և ԱՊՊԱ համակարգի միջև տվյալներ փոխանակելու կարգը հաստատելու մասին որոշման նախագիծը։ Նախագծի իրականացման նպատակն է` ապահովել ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) համակարգի արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ տվյալների փոխանակումը ԱՊՊԱ տեղեկատվական և ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեղեկատվական-փնտրողական համակարգերի միջև տրանսպորտային միջոցների, վարորդների, ճանապարհատրանսպորտային պատահարների և վարչական իրավախախտումների մասին տվյալների փոխանցման միջոցով: