Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Եվրոպայի համար Լուկաշենկոյի ռեժիմը Հայաստանինից ավելի՞ բռնապետական է

Բելառուսում դեկտեմբերի 19-ին կայացած նախագահական ընտրություններին հաջորդեցին բողոքի ակցիաները Մինսկում, որոնք ավարտվեցին բախումներով ու հարյուրավոր ընդդիմադիրների ձերբակալություններով:

Այնուամենայնիվ, պետք է փաստել, որ Բելառուսի իշխանությունները սեփական իշխանությունը չպահեցին արյան գնով, և որ ամենագլխավորն է` բանակը չօգտագործեցին ժողովրդի ընդվզումը խեղդելու նպատակով:

Բելառուսի հետընտրական իրավիճակին, սակայն, ուշագրավ էր միջազգային հանրության արձագանքը: Հանուն արդարության պետք է փաստենք, որ այդ արձագանքները բավական կոշտ էին. հետընտրական բախումները ու ձերբակալությունները իշխանությունների համար գին ունեցան` նրանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեցին: Իհարկե, Բելառուսի և Հայաստանի միջև զուգահեռներ անցկացնելու կամ ավելի ճիշտ` հավասարության նշան դնելը ճիշտ չէր լինի, քանի որ Եվրոպայի համար Բելառուսը լիովին այլ «ծանրության» երկիր է:

Բացի այդ` մենք չէ, որ պետք է որոշենք բելառուս ժողովրդի փոխարեն, մանավանդ որ, բելառուս ժողովրդի` նախագահ Լուկաշենկոյի նկատմամբ վստահության չափը չենք էլ պատրաստվում վիճարկել: Սակայն, մյուս կողմից, մարդու իրավունքների պաշտպանությունը, իսկ ավելի կոնկրետ` մարդկային կյանքի նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքի առումով, համաձայնեք` երկակի չափանիշների կիրառումն, այնուամենայնիվ, անընդունելի ու անհասկանալի է:

Հիշեցնենք, որ Բելառուսի ընտրություններից մի քանի օր անց ԵՄ-ն և ԱՄՆ-ը հայտարարեցին, թե վերանայում են իրենց հարաբերությունները պաշտոնական Մինսկի հետ, երբ Բելառուսի ոստիկանությունը բռնի ուժ կիրառեց ցուցարարների և նախագահի ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ: ԱՄՆ-ը և ԵՄ-ն համատեղ ուղերձում Բելառուսին կոչ արեցին ազատ արձակել հետընտրական իրադարձությունների արդյունքում ձերբակալված ցուցարարներին: Հունվարի 1-ից ԵՄ-ում նախագահություն ստանձնած Հունգարիան մի քանի օր առաջ հանդես եկավ Բելառուսի դեմ ավելի խիստ պատժամիջոցների կիրառման պահանջով: Բելառուսի դեմ կիրառվեցին տնտեսական պատժամիջոցներ, ինչպես նաև մուտքի արտոնագրի տրամադրման սահմանափակումներ մտցվեցին մի շարք բելառուս պաշտոնյաների, այդ թվում` նախագահ Լուկաշենկոյի համար: Ավելին, Մինսկում Հունգարիայի դեսպանը հայտարարեց, որ ԵՄ-ում քննարկվում է այդ ցուցակի ընդլայնման հարցը: Դեսպանը հայտնել էր, որ այդ որոշումը կկայացնեն ԵՄ արտաքին գործերի նախարարները:

Սա դեռ ամենը չէ. Բելառուսի նախագահի և մի շարք պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների կիրառման, նրանց` եվրոպական երկրներ մուտք գործելու արգելքի օգտին հանդես եկավ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելլեն հայտարարեց, որ ԵՄ-ն պարտավոր է արձագանքել բելառուսական ընտրությունների արդյունքներին և դրան հետևած իրադարձություններին, ապա հավելեց, որ Գերմանիան չի հաշտվի Բելառուսում անցկացված ընտրությունների խախտումների հետ: Վեստերվելլեն նշել էր, որ մտադիր է հասնել ԵՄ կողմից համարժեք արձագանքին այդ երկրում կատարվող իրադարձությունների առիթով: Նա քննադատեց նաև Բելառուսի իշխանությունների որոշումը` փակել ԵԱՀԿ ներկայացուցչությունը:

Կոշտ հայտարարություններով հանդես եկավ նաև Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը: Խիստ ուշագրավ էր Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկիի հայտարարությունն այն մասին, որ հունվարի 1-ից Լեհաստանի ազգային վիզաները Բելառուսի քաղաքացիներին տրվելու են անվճար, որովհետև` բելառուս ժողովուրդը հզոր ազդակ է ներկայացրել ժողովրդավարություն կառուցելու հարցում: Բացի այդ` Սիկորսկին նշել էր, որ հարց է բարձրացնելու ԵՄ առջև, որպեսզի իր այդ դիրքորոշումը դառնա համաեվրոպական: Ի դեպ, պետք է հիշեցնենք, որ Բելառուսի պաշտոնյաների նկատմամբ նմանատիպ սահմանափակումներ մտցվել էին 2004-2006թթ. ևս, որոնք դադարեցվեցին 2008թ.-ին, երբ ազատ արձակվեցին բելառուս քաղբանտարկյալները, և ԵՄ-ի ու Բելառուսի իշխանությունների միջև մեկնարկեցին քննարկումներ` հարաբերությունները բարելավելու ուղղությամբ:

Ինչպես նկատում եք` միջազգային հանրությունը Բելառուսի հետընտրական իրավիճակի առնչությամբ հանդես եկավ լիովին համարժեք արձագանքով և ըստ արժանվույն հակազդեց Բելառուսի իշխանությունների պահվածքին: Արդյո՞ք անկեղծ է միջազգային հանրությունն այսօր ՀՀ հասարակության հետ… Անշուշտ, Հայաստանը կամովին է անդամակցել ԵԽ-ին, ոչ ոք դա մեզ չի պարտադրել, սակայն ԵԽ-ին` Հայաստանի Հանրապետության անդամակցելու համար մենք` հարկատուներս, ՀՀ հասարակ քաղաքացիներս եվրոպացի չինովնիկների աշխատավարձերի ու տարբեր արտոնությունների համար վճարում ենք անդամավճար: Ուստի ՀՀ քաղաքացիների առջև միջազգային հանրությունը պատասխանատվություն է կրում ոչ միայն ժողովրդավարական սկզբունքների կոպտագույն խախտումներին և հասարակության ակնկալիքներին համարժեք կերպով արձանգանքելու` գաղափարական տեսանկյունից, այլև դրա համար մենք` ՀՀ քաղաքացիներս, ուղղակի հարկեր ենք վճարում:

Գիտակցո՞ւմ են, արդյոք, եվրոպացի չինովնիկները, որ իրենց անգործությունը ծանր հետևանքներ կարող է ունենալ և վարակիչ դառնալ այլ պետությունների իշխանությունների համար` սեփական հասարակության դեմ «ազատ» գործելու առումով, և մի օր էլ իրենք կարող են կանգնել տարբեր խնդիրների առջև հենց սեփական երկրներում, որտեղ թափ են առնում նեոնացիստական ուժերը…
Ինչպես հայտնի է, հունվարի 18-ին ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանից առաջ, սպասվում է ԵԽ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգի այցը Հայաստան: Նա այն բացառիկ պաշտոնյաներից է, որն աչքի ընկավ Հայաստանի իշխանությունների նկատմամբ կոշտ դիրքորոշմամբ, 2008թ. մարտի 1-ի սպանդից հետո ձերբակալվածներին «քաղաքական հայացքների համար կալանավորված անձինք» անվանեց, ՀՀ իշխանություններից պահանջեց` կամ քաղաքական հայացքների համար կալանավորվածների գործերն ուղարկել դատարան` եթե կան ապացույցներ, կամ նրանց ազատ արձակել:

Հունվարի 18-ին ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանը, Համարբերգի այցը կարո՞ղ են ազդել ՀՀ իշխանությունների վրա… Հայաստանի քաղբանտարկյալների ազատ արձակման հարցում այս անգամ ի՞նչ դիրքորոշում կորդեգրեն եվրոպացիները` ցույց կտա ժամանակը: Փաստենք միայն, որ 2008-ի նախագահական ընտրություններից գրեթե երեք տարի անց էլ եվրոպացիների սկզբունքայնության հարցում հասարակությունը հույսն ամբողջությամբ չի կորցրել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում