Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը, ով Դուբայի 2012 թվականի կիսաեզրափակիչում 7:6 (7:5), 7:6 (8:6) հաշվով պարտության մատնեց Խուան Մարտին Դել Պոտրոյին, մրցաշարի պաշտոնական կայքին հարցազրույց է տվել.
«Հատկապես դժվար ստացվեց երկրորդ սեթը: Կարելի է ասել` իմ բախտը բերեց: Շատ բարդ մրցավեճ էր, քանի որ հակառակորդս հրաշալի խաղ էր ցուցադրում և ոչինչ չէր խնայում հաղթանակի հասնելու համար: Սա գերազանց վերադարձ էր»:
Խաղի մասին իր կարծիքն է հայտնել նաև Դել Պոտրոն.
«Հավասար պայքար էր ծավալվել: Ես կարող էի հաղթել, բայց կարևորագույն պահերին Ռոջերը հիանալի էր գործում: Ցավոք` ես չօգտագործեցի իմ հնարավորությունները»:









































