Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն Facebook սոցիալական ցանցի իր էջում մեկնաբանել է իր աշխատավարձի մասին լուրերը: Նա ասել է, որ ստանում է ամսական մոտ 12 հազար դոլար, որից, սակայն, առձեռն ստանում է մոտ 30%-ը, քանի որ այդ գումարներից ստիպված է վճարել հարկերը, կապի ծախսերը, թերթերի և զրահապատ մեքենայի շահագործման համար:
Այս մասին հաղորդում է իսրայելական newsru.co.il կայքը: