Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Աշոտ Հովակիմյանը մասնակցել է ՄԻԽ 19-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին

Փետրվարի 28-ից մարտի 1-ն աշխատանքային այցով Ժնևում է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ փետրվարի 29-ին Աշոտ Հովակիմյանը ելույթով հանդես է եկել Մարդու իրավունքների խորհրդի 19-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում:

Ելույթում մասնավորապես նշվել են ՀՀ կողմից մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման ոլորտում վերջին զարգացումները` Հայաստանի կողմից միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների կատարման ազգային զեկույցների ներկայացման ընթացքը, ՀՀ կառավարության կողմից ՄԱԿ տարբեր կառույցների, այդ թվում պայմանագրային մարմինների, Ընդհանուր պարբերական դիտարկման և հատուկ ընթացակարգերի կողմից ներկայացված առաջարկությունների իրականացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները, մարդու իրավունքների պաշտպանության ազգային պլանի մշակման ընթացքը:

Աշոտ Հովակիմյանը հատուկ անդրադարձել է ցեղասպանության կանխարգելման խնդրին, որը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգի հիմնական առաջնահերթություններից մեկն է, հատկապես կարևորվեց կրթության դերը մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, այդ թվում նաև ցեղասպանությունների կանխարգելման գործում և դրանք դատապարտելու անհրաժեշտությունը` անկախ նրանից, ում կողմից, երբ և որտեղ են դրանք իրականացվել:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը իր ելույթում անդրադարձել է նաև ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքին` շեշտելով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրականացրել է իր ինքնորոշման իրավունքը և միացել է միջազգային իրավունքի հիմնարար գործիքներին` կիրառելով դրանք ամենօրյա կյանքում: Այս կապակցությամբ Աշոտ Հովակիմյանը համոզմունք է հայտնել, որ համապատասխան ՄԱԿ մարմիններն իրենց հերթին, ելնելով մարդու իրավունքների պաշտպանության համընդհանրությունից` պետք է հանդես գան ամենուր և առանց որևէ սահմանափակման մարդու իրավունքները պաշտպանելու և խրախուսելու դիրքերից:

Ժնև այցելության շրջանակներում Աշոտ Հովակիմյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Վիետնամի և Լիտվայի փոխարտգործնախարարների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հնարավորությունները:

Այցի շրջանակներում նա հանդիպել է նաև Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարի պաշտոնակատար Անդրեյ Վասիլյևի և շրջակա միջավայրի գնահատման Էսպո կոնվենցիայի քարտուղար Նիկ Բոնվուազինի հետ: Հանդիպմանը նշվել է հանձնաժողովի հետ ՀՀ համագործակցության կարևորությունը, քննարկվել կազմակերպության շրջանակներում ՀՀ միջազգային պայմանագրերի կատարմանն առնչվող հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում