Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ընտրություններին մասնակից չորրորդ ուժը ստեղծվելու է դրսից

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը


– 2011-ը Հայաստանում նախընտրական տարի է, սակայն շատ մասնագետների գնահատմամբ, դեռևս 2010-ից էր սկսվել ոչ պաշտոնական քարոզարշավը: Պարոն Բադալյան, մասնագիտական տեսանկյունից գնահատելով 2010-ին Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումները` Դուք համաձա՞յն եք, որ 2010-ին քաղաքական դաշտում գործող ուժերը սկսել էին նախընտրական պայքարը: 
– 2010-ը գնահատելով` նախ ասեմ, որ էական փոփոխություններ տեղի չունեցան կուսակցական համակարգերում: Հայաստանի քաղաքական դաշտում ինչպես կային երեք հիմնական ուժեր` ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, այնպես էլ մնացին: ՕԵԿ-ը 2008թ. մարտի 1-ից հետո է վերացել, և այլևս որպես կուսակցություն այն չի լինելու, քանզի որպես լիդերային տիպաբանությամբ կուսակցություն 2008թ. մարտի 1-ից հետո կոտրվեց լիդերի` ՕԵԿ լիդերի, հեղինակությունը և այլևս երբեք չի վերականգնվի: «Ժառանգությունը» ևս լիդերային կուսակցություն է, բայց քանի որ շատ անհաջող լիդեր ունի` հանձին Րաֆֆի Հովհաննիսյանի, որն այդպես էլ ոչ մի բանով աչքի չընկավ` սկսած 2007-ից, երբ մտավ խորհրդարան: Այդ իսկ պատճառով «Ժառանգություն» կուսակցությունը այդպես էլ էական գործունեություն չծավալեց` չհաշված մեկ-երկու հարցերի բարձրացումը: Կարելի է ասել, որ կա «Ժառանգություն» խմբակցությունը, որի էլ ընդամենը 4 հոգին են լավ աշխատում` Զարուհի Փոստանջյան, Ստեփան Սաֆարյան, Լարիսա Ալավերդյան և Արմեն Մարտիրոսյան, չնայած վերջինս որոշ չափով թուլացրել է իր աշխատանքային տեմպը: ՀՅԴ-ն նույնպես այդպես էլ չկարողացավ իրեն վերագտնել` երկու պատճառով: Պատճառներից մեկն այն է, որ հայդատական գաղափարախոսությունն է մեռնում Հայաստանում` կապված սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ, բնականաբար այս իրավիճակում մարդիկ չեն մտածում ծովից ծով Հայաստանի մասին: Երկրորդ պատճառն էլ այն է, որ ՀՅԴ-ն այդպես էլ չկարողացավ տարաբաժանվել Ռոբերտ Քոչարյանից, քանի որ Արմեն Ռուստամյանի կերպարը նույնացվում է 1998թ. իշխանությունների հետ: Ի վերջո չմոռանանք, որ ՀՅԴ-ն 2007-2008թթ. համապետական ընտրություններում և 2009թ. Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ձայների կտրուկ անկում ունեցավ` 190, 90 և վերջապես 18 հազար ձայն: Սա իրոք ՀՅԴ պարտությունն է, քանզի մենք գիտենք, որ հաստատ այս կուսակցությունից ձայներ չէին վերցրել: Սրանից ՀՅԴ-ն պետք է դասեր քաղի և առաջին հերթին լուծարի ամբողջ ԳՄ կազմը: Կարող ենք ասել, որ Դաշնակցությունը գնում է դեպի մարգինալացում: Ինչ վերաբերում է հիմնական ուժերին` ՀԱԿ, ՀՀԿ, ԲՀԿ, նրանք 2010-ի ընթացքում իրենց կարողություններով գրագետ աշխատանք չտարան: ՀՀԿ մասին ընդհանրապես խոսելն ավելորդ է, քանզի այն վարչական ռեսուրս է, և այն պահից, երբ ՀՀԿ-ն դադարի իշխանություն լինելուց կդադարի նաև կուսակցություն լինելուց: Ստրատեգիական տեսանկյունից ԲՀԿ-ն շատ սխալներ թույլ տվեց, որովհետև նրանց ամբողջ քաղաքականությունը չակերտավոր բարեգործությունն էր, մարդկանց անընդհատ բժիշկների մոտ տանելը, իսկ դա կուսակցական շինարարության հետ ընդհանրապես կապ չունի: ՀԱԿ-ի պայքարի ստրատեգիան ճիշտ էր, սակայն շատ թույլ էին պայքարի տակտիկական կոմունիկացիաները, նրանք իրենց քաղաքական գործողությունները համապատասխան գրագետ PR տեխնոլոգիաներով չեն ապահովել: 
– Նույն չակերտավոր բարեգործությունը 2010-ին կիրառեց նաև ՀՀԿ-ն: Ձեր գնահատմամբ, ինչքանո՞վ են ազդեցիկ նմանատիպ ակցիաները և կարո՞ղ են դրանք ձայներ ապահովել կուսակցություններին: 
– Մարդկանց բժիշկների մոտ տանելը ընդհանրապես ամոթ է մեր հայկական իրականության համար: Բոլորն էլ հասկանում են, որ այդ «բարեգործությունը» ոչ թե մարդկանց առողջության համար են անում, այլ ընտրությունների ժամանակ նրանց ձայները ստանալու: Սակայն, միանշանակ, այդ ակցիաները ինչ-որ ձայներ բերում են, դժվար է ասել, թե քանի տոկոս ձայն կբերի, բայց որ կբերի` դա հաստատ է: 
– Պարոն Բադալյան, Դուք նշեցիք, որ ՕԵԿ-ը` որպես կուսակցություն, 2008-ի մարտի 1-ից հետո մահացել է: Սակայն այսօր մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Սերժ Սարգսյանն անձամբ փորձում վերակենդանացնել այդ կուսակցությունը` այն համալրելով նոր անդամներով, նրանց որոշակի պաշտոններ և լիազորություններ տալով: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Սերժ Սարգսյանին պետք մեռած կուսակցությունը: 
– Այդ ամենը էական նշանակություն չի կարող ունենալ: Շատ հնարավոր է, որ Սերժ Սարգսյանը փորձում է ՕԵԿ-ին օգտագործել սև գործերի համար. ՕԵԿ ձեռքերով անել այն, ինչ ինքը ցանկանում է` չկեղտոտելով ՀՀԿ ձեռքերը: Արթուր Բաղդասարյանը մինչև 2008թ. շատ ձայներ էր հավաքում, քանզի ուներ պայքարողի կերպար, իսկ պայքարողը երբեք չի կարող ծախվել, երբ նա ծախվում է, նրա կերպարը կոտրվում է, և հենց այդ պատճառով, Բաղդասարյանը` որպես քաղաքական գործիչ, մահացավ, երբ մարտի 1-ի կրիտիկական պահին 180 աստիճանով փոխեց իր քաղաքական օրիենտացիան: Այժմ ինչ ուզում են անեն, այլևս ՕԵԿ-ը քաղաքական ապագա չունի, և նրա ճակատագիրը կախված է միայն Սերժ Սարգսյանից: Այն պահին, երբ Ս.Սարգսյանը որոշի ազատվել ՕԵԿ-ից և Արթուր Բաղդասարյանին ԱԽՔ-ի պաշտոնից հեռացնի, ՕԵԿ-ն այդ պահից կդադարի գոյություն ունենալ: 
– Կարո՞ղ ենք ասել, որ 2012-ի խորհրդարանական ընտրություններին ՕԵԿ-ը որպես առանձին կուսակցություն չի մասնակցի: 
– Ընտրություններին մասնակցելու է, և, շատ հնարավոր է, առանձին կազմով մասնակցի, որպեսզի սև գործ կատարի: Շատ հնարավոր է, որ նրանք գնան գործարքի, որպեսզի Սերժ Սարգսյանը որոշակի տոկոսներ տա: Եթե ՕԵԿ-ը խորհրդարանական ընտրություններում ձայներ ստացավ, ապա դա զուտ Սերժ Սարգսյանի շնորհիվ է լինելու: 
– 2010թ. նշանավորվեց նաև հրաժարականների և պաշտոնանկությունների շքերթով: Իշխանությունները նշում են, թե իրենք ներքին հեղափոխություն են իրականացրել: Ձեր գնահատմամբ, ի՞նչ էր դա: 
– Դա ոչ մի հեղափոխություն էլ չէր, իրականում դա PR կամպանիա էր, որն իշխանական լրատվամիջոցները մեծ հաջողությամբ կարողացան իրականացնել հասարակության մեջ, իսկ ընդդիմադիր ուժերը չկարողացան կամ չփորձեցին դրան պատասխան տալ: Ի վերջո, ի՞նչ տեղի ունեցավ` ոչ մի լուրջ փոփոխություն էլ տեղի չունեցավ, մինչև այդ էլ ԲՀԿ-ն մի քանի նախարար փոխեց, ՕԵԿ-ը՝ նույնպես, իսկ այս անգամ ընդամենը արդարադատության նախարարը դուրս եկավ, մնացածները տեղերով են փոխվել` ընդամենը փոխվեցին գումարելիների տեղերը, ինչից գումարը չի փոխվում: Այս համակարգն այնպիսին է, որ եթե անգամ լավ մարդուն դնես այդ համակարգի մեջ, չի կարող երկար ժամանակ աշխատել: Հրաժարականները լուրջ փոփոխություններ չտվեցին, ուղղակի իշխանական PR մեքենան կարողացավ ներկայացնել, թե լուրջ քայլեր է անում: 
– Իսկ ինչքանո՞վ էր ազդեցիկ իշխանությունների իրականացրած այդ PR կամպանիան: 
– Հատկապես Գագիկ Բեգլարյանի փոփոխությունը ինչ-որ չափով ազդեց հօգուտ իշխանությունների, բայց ոչ բոլորի վրա, հիմնականում քաղաքականությունից հեռու մարդկանց վրա: 
– Իսկ այդ PR կամպանիայի շարունակությունը մենք կտեսնե՞նք 2011-ին: 
– Շատ հնարավոր է, որ փոփոխություններ տեղի ունենան, հնարավոր է, որ որոշ ընդգծված բացասական կերպարներ` մարզպետեր, քաղաքապետեր, փոխվեն, բայց դա զուտ կարելի է ընդունել որպես PR ակցիայի մի մաս, քանզի համակարգը դրանից չի փոխվելու: Նախարարների տեղափոխությունից Հայաստանում բենզինի, շաքարի մենաշնորհը չի վերացել, օրինականությունը չի հաղթել: Արդարադատության նախարարի փոփոխությունից դատավորներն ավելի ազնիվ չեն դարձել, դատական համակարգը իդեալական չէ: 
– Ղարաբաղյան հարցում, ինչպես նաև հայ-թուրքական արձանագրությունների շուրջ որոշակի դադար է գրանցվել: Պարոն Բադալյան, Ձեր կարծիքով, 2011-ին այդ իրավիճակը կշարունակվի՞՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախընտրական շրջան է, և իշխանությունները կպայմանավորվեն միջազգային հանրության հետ ներքին խնդիրները կարգավորելու պատրվակով որոշակի դադար տալ արտաքին խնդիրների ոլորտում: 
– Եթե միջազգային ուժերը ցանկանան, որպեսզի ղարաբաղյան կամ հայ-թուրքական հարցերում զարգացումներ լինեն, ապա դրանք կլինեն` անկախ նրանից, Հայաստանում նախընտրական պրոցեսներ են, թե ոչ: Հայաստանն այն երկիրը չէ, որ կարողանա միջազգային հանրությանը պարտադրել ընտրություններով պայմանավորված որոշակի քայլեր չանել: Ղարաբաղյան հարցում 2011թ. զարգացումները հիմնականում կախված են աշխարհաքաղաքական հարցերից. երբ որ միջազգային գերտերությունները միմյանց հետ լեզու գտնեն, շատ հանգիստ լուծումներ կպարտադրեն Հայաստանին: 
– 2011-ին Ձեր նշած երեք քաղաքական ուժերը ի՞նչ տեխնոլոգիաներ պետք է կիրառեն, որպեսզի խորհրդարանական ընտրություններում հաջողություն ունենան: 
– Իհարկե, նրանցից յուրաքանչյուրը կարող է որոշակի քայլեր ձեռնարկել, բայց ես կարծում եմ՝ շատ հնարավոր է, որ նոր ՕԵԿ-ներ ծնեն: Բոլորը պնդում են, թե ԲՀԿ-ն դուրս կգա կոալիցիայից և դառնալով ընդդիմություն` ձայներ կհավաքի, սակայն ես համոզված եմ, որ ընդդիմություն լինելով չեն ձայն հավաքում, այլ լինելով այլընտրանք իշխանություններին: Օրինակ` Դաշնակցությունը դուրս է եկել կոալիցիայից և դե յուրե ընդդիմություն է, սակայն այլընտրանք չէ իշխանություններին, ընդհակառակը` նա նույնականացած է իշխանություններին: 
– Իսկ ԲՀԿ-ն այլընտրա՞նք է իշխանություններին: 
– ԲՀԿ-ն ՀՀԿ-ին այլընտրանք է, քանզի այն առանձին ֆինանսատնտեսական միավոր է: Իմ կարծիքով, ՀՀԿ-ն կփորձի ԲՀԿ փոխարեն մեկ այլ քաղաքական ուժի ներքաշել, որը կկարողանա դժգոհ, բողոքական տրամադրություններ ունեցող ընտրազանգվածին իր կողմ կանչել: Շատ հնարավոր է, որ իշխանությունը մի նոր կերպար ստեղծի` իշխանություններից ճնշվածի կերպար: Ասենք վերցնի և փակի մեկի հեռուստաընկերությունը, և այդ մարդը սկսի միտինգներ անել: Դա քաղաքական տեխնոլոգիայի մեջ կոչվում է подставной кандидат, որը միտինգներ անելով տատանվող ընտրազանգվածից ձայներ կվերցնի, որպեսզի այդ ձայները չգնա իշխանությունների մրցակից ՀԱԿ-ին: 
– Իսկ ինչքանո՞վ է առաջիկա ընտրություններում որոշիչ լինելու արտաքին ուժերի ազդեցությունը Հայաստանի քաղաքական ուժերի վրա: 
– Հայ հասարակությունը բավականին թուլացել է, և Հայաստանի ապագա ընտրությունները չի կարելի կապել միայն Հայաստանի ներքաղաքական ուժերի հետ, մեծ դեր են ունենալու նաև արտաքին ուժերը: Շատ հնարավոր է, որ դրսի ուժերը էապես ազդեցություն ունենան ընտրությունների արդյունքների վրա: Այդ իսկ պատճառով ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն 50 տոկոսով աշխատելով սեփական ընտրազանգվածի հետ, մնացած 50 տոկոսով էլ պարտադիր պետք է աշխատեն դրսի ուժերի հետ, քանզի եթե նրանք միայն ներսի ուժերի հետ աշխատեցին` չունենալով արտաքին աջակցություն, ապա իրենց վրա դրսից ոչ ոք խաղադրույք չի կատարի: 
– Իսկ որպես դրսի ուժ ո՞վ գլխավոր դեր ունի` Ռուսաստա՞նը, թե՞ ԱՄՆ-ը: 
– Եվ Ռուսաստանը, և Ամերիկան, և հավանաբար Եվրոպան, բայց վերջինս ավելի քիչ: Սակայն հիմնականում մեծ դերը վերապահված է լինելու Ռուսաստանին: 
– Պարոն Բադալյան, թե՛ ՀԱԿ-ի և թե՛ ԲՀԿ-ի համագործակցության առարկան դրսի ուժերի հետ ո՞րն է լինելու, քանզի բոլորի համար էլ պարզ է, որ պետք է երկուստեք հետաքրքիր և շահավետ խաղադրույքներ կատարվեն: 
– Նրանց համագործակցության հիմնական նպատակը լինելու է ՀՀԿ միանձնյա գործոնը չեզոքացնելը, որպեսզի Հայաստանում մեկ ուժ իշխող չլինի, շատ հնարավոր է, որ արտաքին ուժերից յուրաքանչյուրը փորձի այստեղ խորհրդարանում ունենալ իր խմբակցությունը: 
– Ինչպիսի՞ն է լինելու նախընտրական պայքարը: Պարոն Բադալյան, Ձեր գնահատմամբ, նախընտրական աշունը թե՞ժ է լինելու: 
– Աշնանը ամեն ինչ կերևա, և թեժ լինելուց շատ հարցեր են կախված: Եթե թեժ լինի, ապա արդյունքները ուրիշ են լինելու և հակառակը: Թեժ լինելը կախված է նրանից, թե ներսի քաղաքական ուժերը և նրանց աջակից դրսի ուժերը ինչպես իրենց կպահեն` ագրեսիվ կլինեն, թե ոչ: Կարող եմ միանշանակ ասել, որ եթե ընտրապայքարը թեժ է լինում, մասնակցությունը մեծ է լինում և հետևաբար կեղծիքներ համեմատաբար քիչ են լինում: Ամեն ինչ կերևա աշնանը: Սակայն նշեմ, որ բացի երեք ուժից, կա նաև չորրորդ լուրջ ուժի ստեղծման հնարավորություն, իհարկե գրագետ աշխատանքի և ռեսուրսների ներդրման շնորհիվ: 
– Իսկ այդ չորրորդ ուժը ստեղծվելու է իշխանությունների՞ միջամտությամբ:
– Եթե իշխանությունն այդքան գրագետ եղավ կստեղծի, բայց ես որքան տեսնում եմ, իշխանությունն այդքան մասնագիտական գրագիտություն չունի: Չի բացառվում, որ չորրորդ ուժը կստեղծվի դրսից: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում