Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Անվտանգության ծառայությանն առաջարկում եմ զբաղվել ընդդիմադիր «դավաճաններով». քաղաքագետ

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը անդրադարձավ տարածաշրջանային զարգացումներին, մասնավորապես Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի մերժմանը։ Քաղաքագետը նշեց, որ ինքը դեռևս դեկտեմբերից էր սպասում նման ավարտի. պատճառն այն է, որ Ֆրանսիայի Հանրապետությունը նախընտրական շրջանում է:

«Ֆրանսիայի ներքին ընտրությունների համար հայկական գործոնը բավականին կարևոր է: Ճիշտ է, մուսուլմանական համայնքը շատ մեծ է, սակայն միայն թուրքերից բաղկացած չէ: Այդ քայլով Սարկոզին նախ ձգտում էր նախընտրական շրջանում ուշադրությունը իր վրա բևեռացնել, ինչպես նաև ձգտել իր վարկանիշը ավելի երկար պահել»:

Շաքարյանցի կարծիքով, սակայն, առաջին պլան պետք է մղել ժամանակակից Հայաստանի արտաքին քաղաքական հարցը, որն ուղղակիորեն առնչվում է իրանական խնդրին:

«Հայաստանում ոչ ոք իրավունք չունի անտեսելու այն, որ Իրանին առնչվող հարցը անմիջականորեն կարող է առնչվել Հայաստանի ազգային անվտանգությանը:
Մյուս կողմից՝ պետք է հաշվի առնել, որ վատթարանում են Ադրբեջան-Իրան հարաբերությունները»,- ասաց քաղաքագետը:

Նա կարևորեց նաև վերջերս Ադրբեջանի և Իսրայելի կողմից կնքված պատմական պայմանագիրը՝ մտահոգություն հայտնելով, որ այս հարցի վերաբերյալ Երևանի կողմից ոչ մի պաշտոնական արձագանք չի նկատվում. «Այսօր բացահայտորեն զինվում է մեր թշնամին: Կարևոր չէ, թե ում դեմ պետք է օգտագործվի այդ ռազմական ուժը: Մեր իշխանությունները պետք է արձագանքեն դրան»:

Քաղաքագետը նաև հավելեց, որ Ադրբեջանը կարող է լեզգիների դեմ օգտագործել այդ ռազմամթերքը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջերս Ադրբեջանի հյուսիսում` լեզգիական շրջանում, ապստամբություն էր բարձրացել. «Զարմանում եմ, որ մինչ օրս Հայաստանում կան մարդիկ, ովքեր կասկածում են, թե Ադրբեջանը ցանկացած փամփուշտ, հրացան՝ թեկուզ հին, կարող է օգտագործել հայերի դեմ, երբ Ալիևը ամբողջ աշխարհին հայտարարեց, որ հայերը իրենց համար թիվ մեկ թշնամին են»:

Վերադառնալով ներքաղաքական իրավիճակին՝ Շաքարյանցը նշեց. «Ընդդիմադիր ղեկավարը հնչեցնում է հետևյալ բովանդակության կոչեր՝ եթե իրենք զիջեն իշխանությունը, նրանց Քադաֆիի ճակատագիրն է սպասվում։ Անվտանգության ծառայությանը առաջարկում եմ զբաղվել նրանցով. նման մարդիկ մեր երկրի դավաճաններն են»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում