Իրանը հայտարարել է հակաօդային պաշտպանության իր՝ Mersad դասի հրթիռների հաջող արդիականացման մասին: Պաշտպանության նախարար Ահմեդ Վահիդիի խոսքով, այժմ հրթիռներն ունակ են խոցելու ժամանակակից ինքնաթիռներ, որոնք թռչում են ցածր եւ միջին բարձրության վրա, նաեւ ոչնչացնելու մի քանի թիրախ միաժամանակ, այս մասին հաղորդել է FARS News-ը: Mersad համալիրների ստեղծման մասին Վահիդին հայտարարել էր 2010թ. ապրիլին: Այդ համալիները համարվում են ՀՕՊ զենք` գործողության ցածր հեռահարությամբ: Իրանի նախարարի խոսքով, Mersad հրթիռները նման են արեւմտյան երկրների բանակներում օգտագործվող հրթիռներին, եւ դրանք կարելի է կառավարել էլեկտրոնային սարքավորումների միջոցով: