Այս տարին խոստումնալից է խաղողագործության համար: Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ այս տարվա ձյան առատությունը գյուղացու համար նշանակում է ջրի տնտեսում:
«Ընդհանուր զարգացումները նպաստավոր են: Մասնավորապես՝ կոնյակ արտադրողները թեքվել են դեպի գինու շուկա. նախորդ տնտեսական ճգնաժամը ցույց տվեց, որ կոնյակի շուկան խոցելի է»,- ասաց Ա. Հարությունյանը:
Ըստ միության նախագահի՝ գյուղացին այս տարի կբարձրացնի խաղողի գինը՝ նախորդ տարվա 180 դրամ/կգ-ից հասցնելով 200 դրամ/կգ-ի: «Գների աճ է սպասվում, և սա ողջունելի է»,- նշեց Ա. Հարությունյանը:











































