Thursday, 28 03 2024
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ

Մերժված օրինագիծը ոչ թե խոսքի ազատության սահմանափակում է, այլ պաշտպանություն

«Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի մերժումը Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից իրավական չէ, քանի որ այն անցել է լուրջ խողովակներով և ենթարկվել շատ լուրջ իրավական փորձաքննության»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց միջազգային հարաբերությունների մասնագետ Մենուա Սողոմոնյանը: Նա նշեց, որ այս օրինագիծն անցել է այնպիսի կարևորագույն խողովակներով, ինչպիսիք են ֆրանսիական պառլամենտը և Ֆրանսիայի նախագահը: Այս երկու կարևորագույն խողովակներով անցած օրինագիծը չէր կարող հակաիրավական լինել:

Ըստ բանախոսի` Ֆրանսիայում արտաքին քաղաքական որոշումների ընդունումը բավական յուրօրինակ կերպով է կատարվում, այսինքն` արտաքին քաղաքականության մեջ պետական շահը չի սահմանվում միայն պետության կողմից. «Դա փաստում է հենց այս օրինագծի մերժումը: Այս քայլը պետք է մեզ խորհելու լուրջ տեղիք տա: Այստեղ չի կարող հակաիրավական որևէ բան լինել, քանի որ նույն Շվեյցարիան ևս ընդունել է նման օրինագիծ, բայց այն չի հակասում միջազգային իրավունքի որևէ նորմի: Եթե Շվեյցարիայի պարագայում նման խնդիր չի առաջացել, ուրեմն չպետք է առաջանար նաև Ֆրանսիայի դեպքում»:

Քաղաքագետ Նարեկ Գալստյանը խոսելով խնդրի մասին՝ նշեց, որ այս հարցը ֆրանս-թուրքական հարաբերությունների հարթակում է, ոչ թե հայ-թուրքական. «Հարցը պայմանավորված էր Ֆրանսիայի արտաքին քաղաքական ձգտումներով: Այն, որ այս օրինագիծը խոսքի ազատության սահմանափակում է, անհեթեթություն է: Ընդհակառակը` սա խոսքի ազատության` ճշմարտության, արդարության պաշտպանություն է»:

Գալստյանի խոսքով` մենք ոչ խանդավառվելու և ոչ էլ հիասթափվելու հիմքեր ունենք, քանի որ դա նրանց հարաբերությունների հարթակում է, և մեր կամքից անկախ՝ այս հարցը դարձել է նրանց արտաքին քաղաքականության քննարկման առարկան. «Մեր խնդիրն է՝ ճիշտ ռազմավարություն մշակել և օգուտ քաղել այս իրավիճակից: Ֆրանսիան վաղուց է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս հարցն ունի երկու բաղադրիչ` ճանաչում և հատուցում, իսկ քրեականացումը այստեղ չի մտնում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում