Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ`Աբխազիայի իշխանությունները միջազգային կառույցներին զգուշացրել են, որ չեն դիտարկելու այն դիմումները, որոնցում տեղանունները կգործածվեն վրացական «ի» վերջավորություններով:
Աբխազիայի արտգործնախարար Վյաչեսլավ Չիրիկբան հայտարարել է, որ չեն դիտարկելու նմանատիպ բոլոր նամակները: Նա պահանջել է, որ միջազգային կառույցներն օգտագործեն «Սուխում» բառը և ոչ թե «Սուխումի», և այդպես շարունակ:











































