Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովը լրագրողների հետ զրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին կոչ է արել կոնկրետ քայլերի դիմել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ.
«Եթե համանախագահները բավարարվեն միայն հայտարարություններ հնչեցնելով, ապա հակամարտության կարգավորման հարցում չի գրանցվի և ոչ մի առաջընթաց: Եթե միջնորդները շահագրգռված են հակամարտության կարգավորմամբ, ապա նրանք պետք է ճնշումներ բանեցնեն Հայաստանի վրա: Հակառակ դեպքում նրանց գործունեությունը չի լինի արդյունավետ և հաջող»: