Անցած հինգշաբթի երեկոյան Գերմանիայի Հեսեն (Hessen) քաղաքում վթարի է ենթարկվել փոքր շարժիչով ինքնաթիռ:
Ըստ տեղական իրավապահ մարմինների ներկայացուցիչների՝ այս միջադեպի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ:
Cessna օդանավի վրա, որը դեռ չպարզաբանված պատճառներով այրվել է և ընկել գետնին, ընդհանուրը եղել է 6 մարդ՝ 4 ուղևոր և անձնակազմի 2 անդամ,- տեղեկացնում է ИТАР-ТАСС:
Ներկա պահին գտնվել է զոհվածներից միայն երեքի մարմինը:
Փրկարարները ուսումնասիրում են դեպքի վայրը, հանգամանքները քննվում են:








































