Եմենում նորընտիր նախագահի նստավայրի մոտ փոխհրաձգություն է սկսվել երկու զինվորականների միջև: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Առաջին զրահատանկային դիվիզիայի զորքերը, որի գեներալն անցյալ տարի ապստամբել էր նախկին նախագահ Աբդել Սալեհի դեմ, կոնֆլիկտային հարաբերությունների մեջ են գտնվում անվտանգության կենտրոնական ուժերի հետ, որը ղեկավարում է Սալեհի զարմիկը:
Նախագահի նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգությունը շուտ ավարտվել է, սակայն զինվորականների միջև հարաբերությունները շարունակում են ծայրահեղ լարված մնալ:
Նոր նախագահն ընտրվել է երկու տարի ժամկետով` ազգային երկխոսության կոնֆերանս կազմակերպելու համար:
Ընտրությունները հնարավոր եղան այն բանից հետո, երբ Եմենի նախագահ Ալի Սալեհը, ով ղեկավարում էր Եմենը 33 տարի, լքեց երկիրը՝ իր դեմ մահափորձ կատարելուց հետո և թոշակի անցավ զանգվածային բողոքի ցույցերի ճնշման տակ:











































