Ադրբեջանի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել Ադրբեջանից 170 կմ հեռավորության վրա գտնվող Ղուբայում չարտոնված ցույց անցկացնելու փաստով: Այս մասին հայտնում է Trend-ը` հղում անելով Ադրբեջանի ներքին գործերի նախարարության և գլխավոր դատախազության համատեղ հայտարարությանը:
Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, մարտի մեկին մոտ հազար մարդ բողոքի ցույց է կազմակերպել կառավարության շենքի մոտ` ընդդեմ Ղուբայի տեղական իշխանությունների:
Հայտարարության մեջ նշվել է, որ բողոքի ակցիան ի սկզբանե խաղաղ բնույթ է կրել, ապա դուրս է եկել վերահսկողությունից` վերածվելով հասարակական կարգը խախտող գործունեության, որը նպատակ ուներ ոչնչացնել մասնավոր և պետական սեփականությունները:










































