Friday, 19 04 2024
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ

Կյաժ Էդոն կնշանակվի Արաբկիրի թաղապետ

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Համլետ Մարգարյանը շուտով հրաժեշտ կտա իր պաշտոնին։ Իսկ նրան, մեր աղբյուրների փոխանցմամբ, կփոխարինի շատերի համար ոչինչ չասող մի անուն` մոնումենտցի Կյաժ Էդոն` Էդիկ Մուշեղյանը։

Նա նեղ շրջանակներում հայտնի է նրանով, որ նորանշանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանի մանկության ընկերն է, ավելին` մանկության տարիներին միասին հաճախել են բռնցքամարտի դպրոց: Տարիներ առաջ եղել է նաև Արաբկիրի նախկին թաղապետերից Հայկ Հովհաննիսյանի խորհրդատուն։
Հիշեցնենք, որ դեռևս Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Համլետ Մարգարյանը Գագիկ Բեգլարյանի մտերիմներից և նրա նշանակած կադրերից էր: 2002թ. նոյեմբերից մինչև 2009թ. հունիսի 20-ը զբաղեցրել է Երևանի Կենտրոն թաղապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը: 2009թ. հունիսից նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նշանակմամբ զբաղեցրեց Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը: Իսկ 2006թ.-ից անդամակցել է «Հանրապետական» կուսակցությանը:
Ինչ վերաբերում է Կյաժ էդոյին, ապա նրան նախկինում ճանաչողները լսելով նրա անունը արձագանքում էին` ի՞նչ է, նա արդեն Հայաստանո՞ւմ է: Բանն այն է, որ նա մի շարք կեղծարարությունների և քր. գործերի արդյունքում տարիներ առաջ լքել է Հայաստանը: Դեռևս այն տարիներին` մինչ Հայաստանից հեռանալը, ավտոտեխսպասարկման բիզնես է ունեցել, իսկ այսօր իր բիզնեսը տեղափոխել է Ռուսաստանի Դաշնություն: Ինչպես բիզնեսում առաջ գնալու և կայանալու, այնպես էլ քր.գործերում խճճվելու մեջ մեծ Է նրա աներոջ մասնակցությունը, ով թեթև արդյունաբերության վերջին նախարարն է եղել: Աներոջ նախարար աշխատելու վերջին տարիներին նրա մասնակցությամբ այնքան կեղծարարություններ են բացահայտվել, որ ստիպված է եղել աներորդու անունով գրանցված ունեցվածքը Հայաստանից տեղափոխել Ռուսաստանի Դաշնություն: Եկար տարիներ նրա աներոջ ընտանիքը հետախուզման մեջ է եղել, սակայն նրանց չգտնելով` ՀՀ իրավապահները Կյաժ Էդոյին են ձերբակալել: Գործը վերաբերում էր Չինաստանից վերցված վարկերին և տվյալ գումարները լվանալուն: Նրանք նաև անորակ կաշիներ և մորթիներ էին ներկրել Հայաստան` իրացնելով որպես թանկարժեք: Փաստ է, որ Էդիկ Մուշեղյանին աներոջ ունեցվածքն այնպես է գրավել, որ նա ծնողների միակ զավակը լինելով հանդերձ` հեռացել է ծնողներից և մեկնել աներոջ մոտ` Մոսկվա: Աներ ու փեսա Մոսկվայում ևս թեթև արդյունաբերությանը վերաբերող բիզնեսներով են զբաղվել, ինչպես նաև կեղծ օծանելիքների շշալցմամբ և իրացմամբ: Ծնողներն էլ հիասթափված որդու վերաբերմունքից և կատարած կեղծարարություններից` ստիպված հեռացել են Հայաստանից և բնակություն հաստատել Միացյալ Նահանգներում:
Արաբկիրի թաղապետարանում խորհրդական աշխատելու գործում նրան մեծ աջակցություն է ցուցաբերել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը` նրա քավորը, ով նախկինում ներքին գործերի վարչության պետն էր: Քրեական հեղինակություններից նրա մերձավորներն են եղել Կանդիկը, Կարոտիկը, որոնք էլ իրենց հերթին Ալրաղացի Լյովիկի մերձավորներն են` աջ թևը։ Կյաժ Էդոն և Ալրաղացի Լյովիկը ևս ժամանակին շատ մտերիմ են եղել` մինչև այն պահը, երբ Էդոն ընդհարվեց Հովիկ Շահինյանի հետ: Թաղապետ դառնալու նպատակ ունենալով` նա անդամագրվել է նաև Գուրգեն Արսենյանի կուսակցությանը` ՄԱԿ-ին: Այդ ընթացքում, սակայն, թաղապետ դարձավ Լյովա Հարությունյանը: Տեսնելով, որ Գուրգեն Արսենյանը բավարար ուժ չունի, հաջորդ ընտրություններին անդամակցել է ԲՀԿ-ին` դառնալով տվյալ կուսակցության տարածքային ղեկավարը, սակայն շուտով նրան իր պահվածքի համար ԲՀԿ-ից հեռացրել են: Նա հայտնի է նաև որպես ընտրակեղծիքների մեծ վարպետ:
Ամեն դեպքում այս ընթացքում նա մեկնել է Հայաստանից, սակայն արդեն վարչական շրջանի ղեկավար դառնալու հույսը երբեք չի կորցրել: Հարկ է նկատել, որ թաղապետարանում աշխատելու տարիներին, երբ գրելու հարցեր են ծագել, Կյաժ Էդոն պատճառաբանել է, թե ռուսական կրթություն ունի, սակայն ընթացքում պարզվել է, որ նա նաև ռուսերեն գրել չգիտի: Իսկ վարչական շրջանի ղեկավար ասելով` նա հասկանում է փոքր և միջին բիզնեսի վրա «ռեկետ» անող, «նալոգ» դնող: Արաբկիրի վարչական շրջանի ղեկավար դառնալով` նա ցանկանում է նաև Հովհաննես Շահինյանի հետ իր հարցերը վերջնականապես պարզել` ապացուցելու համար, որ ինքն ավելի «բաշարող տղա» է: Մինչև վերջին օրը Արաբկիրի վարչական շրջանում համոզված էին, որ Հովհաննես Շահինյանին են նշանակելու վարչական շրջանի ղեկավար, սակայն Կյաժ Էդոյին, փաստորեն, հաջողվել է իր մանկության ընկերոջ շնորհիվ հասնել երկար փայփայած երազանքին` Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պոստին: Ի դեպ, թաղապետարանում խորհրդական աշխատելու տարիներին նրան առավելագույնը 10 օրը մեկ դատախազությունից կամ 6-րդ վարչությունից են դուրս բերել` թմրանյութ օգտագործելու և տվյալ ոլորտում ներքաշված լինելու համար:
Երեկ Երևանի քաղաքապետարանից փորձեցինք ճշտել, թե Արաբկիրի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնին Էդուարդ Մուշեղյանի նշանակումը ինչո՞վ է պայմանավորված։ Մինչև Արաբկիրի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնին նշանակվելը ինչո՞վ է զբաղվել Էդուարդ Մուշեղյանը։ Ինչպես նաև` չնայած Կարեն Կարապետյանը նշել էր, որ վարչական շրջաններում կադրային ջարդ չի սկսվի, հնարավո՞ր է, որ այնուամենայնիվ այս փոփոխությամբ վարչական շրջաններում կադրային փոփոխություններ սկսվեն։ Քաղաքապետարանի մամլո քարտուղար Անժելա Մարտիրոսյանը նշեց, որ մեր հարցերին մանրամասն կպատասխանեն այսօր: Իսկ մինչ այդ Էդիկ Մուշեղյանին Արաբկիրի վարչական շրջանի ղեկավար նշանակելու լուրը դեռևս ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց:
«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում